Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել 19 օրենք՝ ընդդեմ ոչ ավանդական հարաբերությունների

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր խորհրդարանի ճեմասրահում կայացած հատուկ ճեպազրույցում ներկայացրել է օրինագծերի փաթեթ, որը կտրուկ սահմանափակում է երկրում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների իրավունքները։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ըստ Պապուաշվիլիի՝ օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում և կրթության մասին օրենսդրությունում:

Շալվա Պապուաշվիլին ասել է, որ բոլոր 19 օրինագծերը խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ կընդունվեն մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի կեսերը։ Երկրորդ և երրորդ ընթերցումները տեղի կունենան աշնանը։

Ըստ օրինագծերի՝ կարգելվի կնոջ և տղամարդու միջև ամուսնությանն այլընտրանքային ցանկացած հարաբերության գրանցումը, երեխայի որդեգրումը միասեռ զույգերի կողմից, սեռը փոխելու ցանկացած բժշկական ընթացակարգ. եթե վիրահատությունը կատարվել է արտասահմանում, ապա Վրաստանում տրված բոլոր փաստաթղթերում նշված կլինի քաղաքացու «գենետիկ սեռը»:

Կարգելվի նաև ԼԳԲՏ թեմաներով ցանկացած «քարոզչություն» լրատվամիջոցներում։ Գեղարվեստական գրականության և ֆիլմերի համապատասխան բովանդակությունը կարգելվի մասնավոր կամ հանրային հեռուստառադիոընկերություններում և գրադարաններում, ինչպես նաև ցուցասրահներում: