Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Արշակ Կարապետյան

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղղարկելով լրամշակված 9-րդ փաթեթը։

ԱԳՆ-ն դրանց վերաբերյալ որևէ մանրամասնություններ չի հայտնում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ հաստատել է, որ օրեր առաջ Հայաստանից ստացել են խաղաղության պայմանագրի նոր նախագիծը, ընդ որում, ըստ Բայրամովի, ավելի քիչ հարցեր են բաց մնում։

Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում,- նշել է Բայրամովը։

Ի՞նչ դինամիկա, այդպես էլ ոչ մի պատասխան։

Ըստ էության, 9 փաթեթ շարունակ, սկսած 2021 թվականից, հայ և ադրբեջանական կողմերը փոխանակում են, բայց որևէ մանրամասնություններ չի հաղորդվում, ավելին, ըստ փորձագետների, Ադրբեջանն առաջին օրվանից մինչ օրս որևէ կերպ չի թուլացրել իր հռետորաբանությունն ու ճնշումները։

Նույնիսկ Բայրամովի դրական դինամիկայի պարագայում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես կցանկանային գործող իշխանությունները։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում։ «Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, կամ օրակարգի մաս, այդպիսի բան չկա», -ասել էր Միրզոյանը՝ համոզմունք հայտնելով, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի սահմանադրությունը մեծ հաշվով չեն կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

Բայրամովն այսօր պատասխանել է Հայաստանի արտգործնախարարին, կրկին պնդել, թե Հայաստանի սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների՝ այդ թվում Ադրբեջանի նկատմամբ տարածքայի պահանջներ կան։ «Այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը հեռու են իրականությունից և անընդունելի են»,- ասել է Բայրամովը, նշել, որ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, իսկ հայկական իշխանությունը ընդունում է, որ այդ փաստերը վնասակար են իրենց համար։

Ըստ էության Ադրբեջանը շարունակում է իր միակողմանի զիջումներ պարտադրելու պրակտիկան, իսկ գործող վարչախմբի հայտարարությունները բոլորովին կապ չունեն իրականության հետ։

Սա նաև հերթական անգամ վկայում է փաշինյանական վարչախմբի ապիկար և դավաճան էությունը։

Ի վերջո, նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքելու, ինչն ակնհայտ է բոլոր մակարդակների հայտարարություններից։

«Համահայկական ճակատ» շարժան առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բանակցությունները վարում է դեմ առ դեմ, կամ ցանկանում է վարել արևմտյան հարթակներում՝ դուրս թողնելով Ռուսաստանին։ Այդ պարագայում Ադրբեջանի դիրքերը գնալով ավելի ուժեղանալու են, հայկական կողմի նկատմամբ ճնշումներն ավելանալու են, իսկ Ադրբեջանի պահանջները չկատարելու դեպքում, արդեն Բաքուն իրեն իրավունք է վերապահելու նոր ռազմական էսկալացիայի դիմելու, այդ պարագայում անգամ ունենալով «քաղաքակիրթ» Արևմուտքի աջակցությունը։

Գիտակցո՞ւմ է արդյոք Հայաստանի վարչախումբն այս վտանգը։ Մեծ հաշվով այո՛, գիտակցաբար հենց իրականացնում է այդ դավաճանական քաղաքականությունը։

Ըստ էության, այսօր փաշինյանական վարչախմբի թիվ 1 ցանկությունն ու խնդիրը՝ ամեն գնով իշխանությունը պահելն է, որևէ այլ երկարաժամկետ նպատակ նրանք չունեն։