Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Զբոսաշրջության զարգացման ինդեքսով Հայաստանը հետընթաց է արձանագրել

2024 թվականի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019 թվականի համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2,4 % -ով, իսկ վարկանշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց 8 հորիզոնականով։

Գրեթե բոլոր ենթաինդեքսների գծով արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի նվազում։ Սա չափազանց վտանգավոր միտումներ ունեցող հանգամանք է։ Որքան էլ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է համոզել, որ զբոսաշրջիկների թվի ավելացում է գրանցվում, ընդհանուր իրավիճակն առանձնապես չի փոխվում։

Երեկ Փաշինյանն անձամբ է գնացել էկոնոմիկայի նախարարություն, քննարկել զբոսաշրջության կոմիտեի գործունեությունը։

Օրեր առաջ կոմիտեի ղեկավարի պաշտոնից պաշտոնանկ էին արել սփյուռքահայ Սիսիան Պողոսյանին, որին ընդամենը մի քանի շաբաթ առաջ էին վերանշանակել այդ պաշտոնում։ Փաշինյանը հայտարարել է, թե 2023 թվականին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել։ 2019 թվականի համեմատ շուրջ 22 %-ով, այս կերպ գործող վարչախումբը փորձում է համոզել, որ զբոսաշրջության ոլորտում ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

Իրականում, մեր աղբյուրները նշում են, որ ոլորտը գտնվում է չափազանց ծանր վիճակում և առաջիկայում լուրջ քայլեր այս ուղղությամբ չձեռնարկելու հետևանքով զբոսաշրջային ոլորտը կարող է ծանր հետևանքների առաջ կանգնել, իսկ դա շղթայական ռեակցիայով վնաս է հասցնելու սպասարկման գրեթե ամբողջ ոլորտին։

Առայժմ հաջողվում է աճ ցուցադրել ռելոկանտների Հայաստան գալու շնորհիվ, բայց նրանց թիվն էլ նվազում է, վկան 2024 թվականի ցուցանիշներն են, որոնք զգալի պակաս են նախորդ տարվա տվյալներից։ 

Անի Սարգսյան