Նազիկ Ամիրյանն իր այգին հրդեհելու կապակցությամբ դիմել է ոստիկանություն
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իրեն պատկանող Ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարեց Ամիրյանը։
Նա նշեց, որ այգին ամբողջությամբ այրվել է։ Հարցին, կարսկածներ ունի՞, թե այգին միտումնավոր են այրել, Ամիրյանը չպատասխանեց։
Նշենք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:
Հիշեցնենք, որ ներկայումս Նազիկ Ամիրյանի և նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում։
Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի