Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Արդարադատություն՝ նիկոլյան ձևով կամ Փաշինյանի նոր ֆեյք պրոֆիլը

Այն, որ նիկոլական ֆեյք ինդուստրիան վերջին շրջանում չի կարողանում թաքցնել իր վախերը և օր ու գիշեր զբաղված է ապատեղեկատվության և պարզագույն մանիպուլիացիաների տարածմամբ՝ արդեն բազմիցս անդրադարձել ենք։ Պարզվում է, սակայն, որ նույնիսկ ֆեյքերի ռեսուրսներն արդեն սպառվում են, և Փաշինյանը քարոզչական մանիպուլիացիաների դաշտ է նետում արդեն իր յուրային-ենթականերին, օրինակ՝ ոչ ավել, ոչ պակաս, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

Վերջինս չի ալարել, նստել, իր ֆեյսբուքյան էջում կոլաժ է սարքել՝ Արշակ Կարապետյանով ու Բագրատ Սրբազանով սկսած, Ռոբերտ Քոչարյանով ու Հայկ Մարությանով վերջացրած, վերնագրելով՝ Փրկիչները․․․

Այս ամենի մեջ ամենաուշագրավն այն է, որ Արցախի հանրապետությունը մսխած, Ալիևի պահանջների բեռի տակ համապատասխան դիրք ընդունած ու հայապատկան տարածքները մաս-մաս թշնամուն միակողմանիորեն զիջող իշխանությունը, փոխանակ լեզուն հետևի համապատասխան փափուկ մասը խոթելու, դեռ լկտիություն ունի հեգնել իրենց քաղաքական ձեռնոց նետած անձանց կամ ուժերին՝ փորձելով անլրջացնել իրենց քաղաքական հակառակորդներին։

Այն, որ այս ապիկար իշխանությունները, իրենց դիլետանտությամբ ու բացառիկ տգիտությամբ, երկիրը հասցրել են այն վիճակին, որ արդեն Հայաստանին իսկապես փրկիչներ են հարկավոր, արդեն իսկ փաստ է, բայց որ նրանք կարող են լկտիություն ունենալ՝ հեգնելու այդ փաստը, արդեն հայ ժողովրդի ամոթն է։

Գրիգոր Մինասյանն ու իր նման Նիկոլի խամաճիկները դեռ իրենք պետք է փրկիչներ որոնեն, երբ Նիկոլն իր հերթական ձախողման մեղավորներ նշանակելիս նմաններին ևս կնետի քաղաքական աղբանոց՝ որպես հերթական համացանցային մուտիլովկաների կերակուր։

Հ․Գ․ - Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը շարունակում է մնալ Արշակ Կարապետյանի նկատմամբ այս իշխանությունների ընդգծված վախերը։ Կարապետյանը զբաղված է Համահայկական ճակատի և համանուն կուսակցության ընդլայնմամբ, նոր ուժերի ներգրավմամբ, հեղինակավոր միջազգային լրատվականներին հարցազրույցներ է տալիս, առայժմ որևէ հանրահավաք կամ լայնամասշտաբ ակցիա չի հրավիրել, սակայն նիկոլական քարոզչամեքենան զօր ու գիշեր զբաղված է նրա դեմ կեղծիքներ տիրաժավորելով։ Այսինքն՝ մարդու դեմ մի ամբողջ քարոզչամեքենա է աշխատում բացառապես օրինական քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Ու սա տիրաժավորվում է նաև արդարադատության նախարարի կողմից․ մի մարդու, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել բոլոր քաղաքական ուժերի հավասար մրցակցությունը։

Դե, նիկոլյան արդարադատությունը հազիվ այդքան լինի, իսկ Նիկոլի արդարադատության նախարարը հազիվ ֆեյքի դեր կարող է կատարել։

Սա է, ցավոք, իրականությունը։

Արտակ Հարությունյան