Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Աշխարհ

Մենք այս պատերազմը չենք փոխանցի մեր երեխաներին. Զելենսկի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք այս պատերազմը չենք փոխանցի մեր երեխաներին. այս մասին Գերմանիայի Բունդեսթագում ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BILD թերթը:

Ելույթի պահին դահլիճում ներկա են եղել 733 պատգամավորից 650-ը. բացակաները բոյկոտել են Զելենսկու ելույթը:

«Բզկտված Եվրոպան երբեք խաղաղ չի եղել, իսկ բաժանված Գերմանիան երբեք երջանիկ չի եղել»,- ասել է Զելենսկին՝ ներկաների ծափահարությունների ներքո։

Նրա խոսքով՝ դրա համար էլ Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային այդքան ուժեղ է։

«Բեռլինի պատի անկումից մեկ-երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող սպասել, որ այն կփլվի: Այսօր հազիվ թե որևէ մեկը ակնկալի, որ Պուտինը կվերանա, բայց մենք դա կանենք միասին: Մենք այս պատերազմը մեր երեխաներին չենք փոխանցի, կվերջացնենք այն:  Եվ մենք մեր պայմաններով կավարտենք այս պատերազմը։ Ուկրաինացիներն արժանի են խաղաղության և պատերազմի ավարտի, որը կասկած չի թողնի, թե ով է հաղթել: Փոխզիջումների ժամանակն անցել է: Ամեն ինչ վերջացավ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել մեր քաղաքները», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Պուտինը «սովոր է քանդել»:

«Ռուսաստանը ավերեց Հալեպը, բաժանեց Մոլդովան ու Վրաստանը, ծնկի բերեց Բելառուսը, ռմբակոծեց Գրոզնին՝ այն վերածելով ավերակների ու մոխրի», - եզրափակել է նա։