Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում սաստիկ շոգ է, ջերմաստիճանը 8-12 աստիճանով գերազանցում է սեզոնի միջին ցուցանիշը։ Երկրի արևմտյան և հարավային ափերն արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում են ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցության տակ: Կանխատեսվում է, որ շոգն ամենաշատը հարվածելու է Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններին։
Փորձագետները վախենում են անտառային հրդեհներից: Անթալիայի Օլիմպոս առողջարանային գյուղում հրդեհ է բռնկվել, փայտե տների մեծ մասն այրվել է մի քանի ժամվա ընթացքում։
Կիպրոսում երեք գյուղ է տարհանվել Պաֆոսի շրջանում բռնկված հրդեհից հետո։ Հրշեջ ծառայությունը օպերատիվ արձագանքել է՝ դեպքի վայր ուղարկելով վեց միավոր տեխնիկա, անտառային վարչության երեք լրացուցիչ մեքենա և Վայրի բնության ծառայության ինքնաթիռ:
Կիպրոսի Հանրապետության նախագահը դիմել է Հորդանանի թագավորին՝ հրդեհը մարելու հարցում օգնության խնդրանքով։ Նա այս երկրում էր ծրագրված պետական այցով։ Հորդանանի պետության ղեկավարը կարգադրել է լրացուցիչ ինքնաթիռներ ուղարկել Կիպրոս։ Սպասվում է նաև երկու ինքնաթիռի ժամանում Հունաստանից։
Իսպանիայում ջրհեղեղներ են: Մուրսիայում գործում է անձրևի դեղին նախազգուշացում: Նախօրեին հյուսիսարևմտյան շրջաններում մեկ ժամվա ընթացքում ռեկորդային անձրև է տեղացել:
Մայորկա կղզում Պալմայի օդանավակայանը երեքշաբթի դադարեցրել է աշխատանքը ջրհեղեղի պատճառով, ջրով են ծածկվել տարբեր տերմինալներ ու ավտոկայանատեղիներ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի