Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:

Այն, որ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին, նորություն չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ դրա հետևանքները, այն է՝ նա մեծ հաճույքով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Երեկ նույնիսկ նշեց, թե իր մեղքն այն է, որ դա ավելի շուտ չի հայտարարել: Այնինչ, այս առումով ևս նրա դիրքորոշումը նորություն չէ. իրականում նա շատ վաղուց էր Արցախը հայտարարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում: Ահավասիկ մի նման նմուշ անցյալից, մասնավորապես, 1999 թվականից: Դեռևս թերթի խմբագիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել:

Բայց վերադառնանք Շիրակի թեմի առաջնորդի տեսակետի հետ մեր փոքրիկ «վերապահմանը», այն է՝ Փաշինյանը և նրա շուրջ հավաքվածները ատում են ոչ միայն Արցախը, նրանք ատում են Հայաստանը, հայերին: Նրանք ոչ միայն Արցախը, Եկեղեցին կամ Սփյուռքն են թշնամի համարում ու ատում, այլև թշնամաբար են տրամադրված ամենայն հայկականի, ազգայինի հանդեպ: Ամեն հայկական, ազգային բան նրանց համար կա՛մ ծաղրի առարկա է, կա՛մ թունոտ թիրախավորումների, կա՛մ ուղղակի ոչնչացման: Ու հետևողականորեն ոչնչացնում են՝ լինի դա բանակ, կրթական համակարգ, արժեհամակարգ, պատմություն, երգ-երաժշտություն, բնակավայր, երկրամաս, մարդ, մասնագիտական խումբ:

Ու նկատենք. նրանք դա չեն էլ թաքցրել: Նրանք դա ցույց էին տալիս: Կհիշեք, նախաթավիշային ժամանակներում, մասնավորապես, 2010-2018-ի միջակայքում օտարերկրյա փողերով անցկացվող այն ակցիաները, որոնց ակտիվիստների պլակատներին գրված էր. «Ո՛չ ազգ, ո՛չ բանակ, ո՛չ պետություն, ո՛չ ընտանիք...»: Հենց նրանք էլ եկան իշխանության 2018-ին, ու 6 տարի անց ունենք ողնաշարը ջարդած բանակ, կանգնած ենք պետության կորստի շեմին, ընտանեկան, ազգային արժեքները ոտնահարվում են ամենօրյա ռեժիմով: Այ, այս հարցում նրանք սկզբունքային են՝ իրենց տարիների ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում