Հայաստանը վերածվել է ոստիկանապետության
Մոտ 100 վիրավոր, գրեթե նույնքան էլ ոստիկանություն բերման ենթարկվածներ, շատերի դեմ էլ քրեական գործ են հարուցել և ձերբակալել։ Այսպիսին են, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունների նախնական հետևանքները։ Ցուցարարաներից մեկի ձեռքն էլ վնասվել է լուսաձայնային նռնակի հետևանքով։
Ոստիկանական վայրագություններն այնքան շատ ակնհայտ են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանությանը լոյալ իրավապաշտպանները ստիպված են եղել արձանագրել այդ փաստերը, նշել, որ ոստիկանությունը հատուկ միջոցները կիրառել է ապօրինաբար։
Փաշինյանական վարչախումբը երեկ վերջնականապես խփեց վերջին մեխն իր լեգիտիմության դագաղին՝ ապացուցելով, որ Հայաստանը վերածվել է բռնապետության։ Ինքը՝ Փաշինյանն էլ, իր կողմնակիցների հետ պատասխանատվություն ստանձնելով բոլոր այդ վայրագությունների համար ապացուցեց, որ այլևս ետ դարձի հնարավորություն չունեն, չեն էլ ցանկանում և պատրաստ են մինչև վերջ կռիվ տալ իրենց իշխանությունը պահելու համար։
44-օրյա պատերազմից հետո, առաջին անգամն էր, ընդդիմությունն էլ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, իրեն դրսևորեց որպես վճռական միավոր։ Թե ո՞ւմ նյարդերը տեղի կտան այս պայքարում, դեռ հայտնի կլինի առաջիկայում։
Ցանկացած պարագայում, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, առաջին հերթին վնասում է Հայաստանին, բայց ընդդիմությունն ինքն էլ ետդարձի տեղ չունի, եթե ուզում է պետություն ունենալ։
Աննա Մանասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...