Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ խոստովանել է, որ հենց ինքն է եղել 44-օրյա պատերազմի հրահրողը։ Իհարկե, նա բառացի այդպես չի ասել, խոստովանել է, որ իր մեծ սխալն այն է, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու դռնփակ ռեժիմում չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն։

«Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել և դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է։ Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա, և ես այսօր դրա համար եմ դա անում, եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկ չի վերցնի»,- հայտարարել է Փաշինյանը՝ ըստ էության խորհրդարանի ամբիոնից նշելով, որ զուր էին այն, գրեթե հինգ հազար հայորդիների մահը պատերազմում։

Փաստորեն, ըստ վարչախմբի պարագլխի, դեռ 2018 թվականին գիտեր, որ Արցախը Հայաստանինը չէ, բայց Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» էր բղավում՝ հանրության մոտ սին հույսեր առաջացնում, չէր պատրաստվում պատերազմին՝ հրաշալի իմանալով Հայկական բանակի և երկրի հնարավորությունները։

Երբ Փաշինյանի մասին խոսելիս նշում են, որ նա դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ էության, հենց սա էլ նկատի ունեն։ Իմանալով երկրի գործերի իրական դրությունը, բանակցային պրոցեսում առկա խութերը, նա՝ ինքը, որևէ ջանք չի գործադրել հանրությանն այդ մասին տեղեկացնելու, ընդհակառակը, բանակցությունները փակուղի է մտցրել, նախադրյալներ ստեղծել, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա, իսկ հետևանքները մենք հենց այսօր տեսնում ենք։

Միայն Փաշինյանի այս խոստովանությունը բավարար է նրան դավաճանության մեղադրանքով դատելու համար։

Սոնա Շահինյան