Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի

Բաղրամյան պողոտան այսօրվանից արդեն բաց է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ երեկոյան հայտնել է, որ իրենք սպառել են 4 օրերի շրջանը։ Հիշեցնենք՝ Գալստանյանը 96 ժամ էր տվել իշխանություններին հրաժարականի համար։ Փաստացի, կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդդիմությունը ձախողվել է, ինչը որոշակիորեն օբյեկտիվ է։

Ի վերջո, ինքն իրեն և իր գլխավորած շարքերին նման վերջնագրերի առջև դնելով, ընդդիմադիր շարժումը բավականին լուրջ ռեպուտացիոն կորուստ կարող է ունենալ, իսկ ընդդիմադիր տրամադրված հանրությունն էլ հերթական հիասթափության ալիքն ապրի։

«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այդ մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այդ մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ի՞նչ են ուզում անել,-նշել է Բագրատ Գալստանյանը և հավելել, որ ուզում է ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակահատվածը դարձնել ավելի ընդգրկուն, ավելի անգույն, կամ չակնկալիքների մասին, և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,- նշել է Գալստանյանը, հավելել, թե առաջիկա օրերին տարբեր հանդիպումներ է ունենալու որոշ քաղաքական ուժերի հետ, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է հունիսի 17-ին, երբ արտահերթ նիստ է հրավիրված։

Ընդդիմությունն իհարկե, ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բնավ մտադիր չէ ներկայանալ այդ արտահերթ նիստին, ձախողելու են, ուստի կողմնակիցներին կոչ է արել աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ, նրանց համոզել և բացատրել խորհրդարան ներկայանալու։

Ամեն դեպքում գործող իշխանություններն առայժմ խուճապի նշաններ ցույց չեն տալիս, և ընդդիմությունն ամբողջական մարտավարությունը փոխելու կարիք ունի, հարկավոր է նոր մոտեցումներ որդեգրել և դուրս գալ վերջնագրերով խոսելու պրակտիկայից, ավելի ինստիտուցիոնալացնել ընդդիմադիր շարժումը՝ Փաշինյանին հեռացնելու համար։

Արման Արամյան