Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության որոշ պատգամավորներ ավելի հաջողակ կլինեին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) կուսակցական թիմ ստեղծեին ու ելույթներ ունենային՝ բնականաբար, իրենց թիմի ավագ ունենալով Նիկոլ Վովաևիչին։ Նրանց «հանճարեղ» վերլուծությունները՝ կապված Հայ առաքելական եկեղեցի – ՔՊ հարաբերությունների հետ, որը փորձում են ներկայացնել որպես Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս – ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ծիրում, եթե ներկայացվեին ՈՒՀԱ շրջանակներում, ապա անկեղծ ուրախության զգացումներ ու դրական լիցքեր կհաղորդեին հայ հասարակությանը, մանավանդ, եթե այդ ելույթները տեղի ունենային 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՈւՀԱ միջազգային օրը:

Բայց քանի որ նման հայտարարություններն արվում են հիմա՝ ցավից ոռնացող Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից ու, կարծես, ամենայն լրջությամբ, ապա այդ ելույթները, բնականաբար, նրբանկատ ու նրբազգաց հայորդու մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում հանդեպ ելույթ ունեցողի, նրանց կողմնակիցների ու նրանց ծափահարողների։ Հոգևորականներին հեգնանքով «տերտերներ» անվանելով ու տարբեր թաքնված հնարքներով փորձեր են արվում հեղինակազրկել հոգևորականությանն ու Եկեղեցուն։

Անվիճելի է, որ կան հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայության ճանապարհին սայթաքումներ ու սխալներ են թույլ տվել, բայց, ի տարբերություն վերը նշված ելույթ ունեցողների, հոգևորականներն անընդհատ ներհայեցողությամբ անդրադառնում ու սրբագրում են իրենց մարդկայնորեն թույլ տրված սխալներն ու մեղքերը, և ոչ միայն իրենց, այլև, Սուրբ Պատարագի խորհրդով, նաև բոլոր քրիստոնյա հայորդիների։ Թերևս այս անգամ նույնպես ձեռնպահ կմնամ ՔՊ կուսակցությանը քաղաքական դիմակով կրոնական աղանդ համարելուց զուտ այն պատճառով, որ ես գոնե մի քանի հոգու անձամբ եմ ճանաչում ու գիտեմ, որ նրանք Հայ Եկեղեցու անկեղծ հետևորդներ են։

Ես եղբայրաբար հորդորում եմ ՔՊ կուսակցության այն ներկայացուցիչներին, ովքեր ճշմարիտ հետևորդներն են Հայ առաքելական սուրբ եկեղեցու, ևս մեկ անգամ հեռատեսորեն խորհեն իրենց ՔՊ կուսակցության անդամ լինելու նպատակահարմարության մասին, ազդել իրենց առաջնորդի ու նրա կույր հետևորդների բարոյահոգեբանական վիճակի վրա՝ փորձելով ուղղել նրանց ընթացքը, կամ եթե դա անհնար են նկատում, ապա իրենք իրենց ՔՊ կուսակցությունից դուրս համարեն, որովհետև այլևս ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նրանք անընդհատ շեշտադրում են, թե իբր խոսքը չի վերաբերում Եկեղեցուն, այլ միայն «մի խումբ» բարձրաստիճան հոգևորականների, բայց ակնհայտ է, որ այդպես չէ, Քաղաքացիական պայմանագրի պայքարը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ է։

Եթե «մի խումբ» հոգևորականների մասին է խոսքը, որոնց մասին անվանական նույնպես ասել են, ապա, խնդրեմ, թող հայտարարեն նաև մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների անուններ, որոնց չեն վերաբերում իրենց պիտակավորումները։ Ովքե՞ր են իրենց, ինչպես ասում են, սրտի հոգևորականները։ Չկան այդպիսիները։ Միգուցե և կան որոշ հոգևորականներ, ովքեր որևէ կերպ չեն ցանկանում խառնվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հաղթարշավին, բայց դա չի նշանակում, որ այդ հոգևորականները ձեր համախոհներն են կամ օրհնում են ձեր սանձարձակ պահվածքը, իսկ եթե ես սխալվում եմ, ապա թող գեթ մեկ հոգևորական խոսի ու պաշտպանի ձեր կեցվածքը՝ հանդեպ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ ընդհանրապես հանդեպ ձեր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում