Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում
Քաղաքականություն

Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան

Վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքից ցցուն կերպով երևում է, որ Պետական կառավարման համակարգից իջեցված հրահանգ կա  թիրախավորել և ճնշումներով արշավել Հայաստանի գործարարներից մեկի՝ GG տաքսի ընկերության հիմադիր ղեկավար Խաչիկ Գրիգորյանի դեմ, ով այս օրերին միացել է Տավուշից սկիզբ առած սահմանազատմանը ընդդիմացող  հանրային լայն շերտի բողոքի ալիքին։ 

Խաչիկ Գրիգորյանի ընկերության դեմ իշխանության ներկայացուցիչների եւ թիմակիցների միաժամանակյա գրառումները բացահայտ 
միտում ունեն ճնշելու գործարարի ազատ խոսքն ու  կամարտահայտումը և վնասելու գործարարի կոմերցիոն շահին: Փաստացի իշխանականների մերձավորները ֆլեշմոբ են սկսել` ջնջել GG հավելվածը հեռախոսներից և հրաժարվել տաքսի սերվիսի ծառայությունից։ Այսօր անգամ խուզարկություն է իրականացվել GG ընկերության գրասենյակում:

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը» անթույլատրելի է համարում Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով բացահայտ ճնշումների փորձն ու թիրախավորումը գործարարի նկատմամբ, ով ակնհայտորեն չի կրում իշխանական ճամբարային մոտեցում:

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը», մասնավորապես, նրան պատկանող ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը, իշխանության կողմից թիրախավորված գործարարին սատարում և առաջարկում է իր  աջակցությունը` 1 միլիոն դրամի անվճար գովազդային փաթեթի լայն հնարավորություն՝ կիրառման մեկ տարի ժամկետի համար։

Մեդիա հոլդինգը կոչ է անում Հայաստանի իշխանութուններին հրաժարվել բռնաճնշումների քաղաքականությունից, որը դեմ է ազատ խոսքին, ժողովրդավարության համընդհանուր կանոններին և սահմանփակում ու առավել խոցելի է դարձնում գործարար միջավայրի դերակատարներին: