Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան
Քաղաքականություն

Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը

Իշխանական պրոպագանդան, քուն ու դադար կորցրած, շարունակում է իր դավաճանության ու դիլետանտիզմի հետքերը թաքցնելու համար դիմել ցածրակարգ մանիպուլիացիաների արդեն ծանոթ ձեռագրին։

Պատկերացրեք, տասնամյակներ շարունակ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր ամեն ինչի շուրջ։ Ալիևն անգամ խոստովանել է, որ իրեն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել ԼՂ անկախությունը։ Այնուհետև իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը իր դիլետանտների խմբակով և Շուշիում շուրջպար բռնելուց ու Արցախի թունդ թթի օղին խմելուց հետո, հավանաբար հիշելով իրեն տրված հուշումները, հայտարարում է՝ Արցախը Հայաստան է ու վերջ։

Արցախից վերադառնալուց հետո նա հերթական անգամ ստորաբար խաբեց հայ ժողովրդին՝ Արցախը ճանաչելու իր ամպագոռգոռ հայտարարություններին որևէ իրավական ընթացակարգ չտալով, այդ ուղղությամբ որևէ իրավական և քաղաքական քայլ չկատարելով, որով և դրդեց թուրք - ադրբեջանական տանդեմին օր առաջ սանձազերծելու պատերազմ, և իշխանության գրավումից արբեցած ու լկտիացած տգետների խմբակը, չկարողանալով կազմակերպել պաշտպանությունը, ջախջախիչ պարտություն կրեց այդ պատերազմում` հերթական փորձանքը բերելով մեր ժողովրդի գլխին, ինչպես նաև` բացարձակապես միայնակ և անպաշտպան թողնելով Արցախի ժողովրդին։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը օրերս հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից առաջ Ռուսաստանը ակնարկել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը` լեգիտիմ հիմք ստանալով Ադրբեջանին պատերազմ հայտարարելու համար, ապա դիմի ՀԱՊԿ-ին` ակնկալելով նրա աջակցությունը։ Իշխանական քարոզչամեքենան տիեզերական աղմուկ է բարձրացրել այդ հայտարարության շուրջ, մոռանալով շեշտել, թե ու՞մն էր «Անջատում հանուն փրկության» հայտնի գաղափարը, երբ Փաշինյանը խոսում էր Արցախի անկախությունը ճանաչելու մասին։ Այո, նրան ամենաբարձր մակարդակով հուշել էին, որ այլ բան է օգնություն խնդրելը օկուպացված տարածքի համար, մեկ այլ բան, երբ պատերազմ ես հայտարարում քո կողմից ճանաչված երկիրը ցեղասպանությունից փրկելու նպատակով և դիմում ես դաշնակցի ու այն կազմակերպության օգնությանը, որի անդամ ես։

Հենց այդ պատճառով նա սկսեց խոսել Արցախի անկախության մասին, այնուհետև դիլետանտներին և թերուսներին բնորոշ վախի և ռազմարվեստում ու դիվանագիտության մեջ կատարյալ տգիտության պատճառով հրաժարվեց այդ մտքից՝ հուսալով այլ ճանապարհներով ու Արևմուտքի աջակցությամբ ստանալ Ալիևի բարեհաճությունը։ Ալիևը պարզապես գրողի ծոցը ուղարկեց, իր բնորոշմամբ, հարբած ծաղրածուին և դարձրեց իր խամաճիկը ադրբեջանաթուրքական շահերի սպասարկման գործում։

Ինչ վերաբերվում է այս հայտարարությամբ Արշակ Կարապետյանի կողմից՝ իբր Ռուսաստանին հաճոյանալու իշխանական քարոզիչների պնդմանը, ապա տեղին է հիշել մի հայտնի պատմություն, որը թևածում էր մամուլի ու իշխանության կուլիսներում։ Փաշինյանը Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակահատվածում խոստովանել էր՝ դուք Հայաստանում միակ մարդն եք, ով կարող է կռվել, բանավիճել ռուսների հետ և նրանք ձեզանից չեն նեղանա և միշտ հաշվի կնստեն ձեր կարծիքի հետ։ 

Հիմա ո՞վ է հաճոյացողը, բանավիճողն ու իր կարծիքը արտահայտողը, թե՞ անգրագետ ռուսերենով օրը տաս անգամ շողոքորթողն ու իրեն գժի տեղ դնողը։