Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ Կարապետյան
Սահմանազատումը հաջորդը կարող է տեղի ունենալ Սյունիքում։ Տավուշում սահմանազատման ավարտից հետո սրվում է խոսակցությունները, որ հաջորդը լինելու է հենց Սյունիքում։
Ինքը՝ գործող իշխանության ղեկավարը, ևս չի բացառում նման զարգացումները։ Վերջին օրերին նա հանդիպումներ էր ունենում Սյունիքի մարզում տեղի բանկիչների, գյուղացիների հետ և նշել է, որ քննարկում են նաև սահմանազատումը Սյունիքից անցկացնելու հնարավորությունը։
Փաշինյանը հստակ չի հաստատել այդ հանգամանքը, նշել է, որ սահմանազատման հաջորդ հասցեն որոշելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգի հաստատումից հետո, իսկ կանոնակարգը, ըստ պաշտոնական Երևանի ու Բաքվի, պիտի հաստատվի մինչև հուլիսի 1-ը։
Այդուհանդերձ, սահմանազատումը հենց Սյունիքից անցկացնելու Փաշինյանի առաջարկը չափազանց վտանգավոր է թվում։ Գործող իշխանության ղեկավարը պնդում է, թե բոլոր այն հատվածներում, որտեղ Հայաստանն է առաջ գնացել, հետ են քաշվելու, նույնը կատարելու է նաև Ադրբեջանը։
Հայաստանի տարածքում Ադրբեջանն այս պահին սահմանը խախտել և առաջ է եկել հատկապես Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզի հատվածներում։ Ուստի հաջորդ սահամանազատումը տրամաբանորեն ճիշտ կլիներ անել այդ հատվածներից, հանրությանը ցույց տալու, որ Ադրբեջանը շահագրգիռ է սահմանազատման մեջ և հետ կքաշվեն իր զբաղեցրած տարածքներից, իսկ այժմ Սյունիքում, որտեղ հայկական կողմը բավական նպաստավոր դիրքեր ունի և որևէ հատվածում առաջ չի գնացել, հայկական կողմում սահմանազատում անելուց հետո, Ադրբեջանը կարող է ինչ-որ պատրվակով հրաժարվել Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հետ քաշվելուց՝ հերթական անգամ ցույց տալով, որ պայմանավորվածության է գնացել Փաշինյանի հետ, իսկ գործող իշխանությունն ընդամենը մոլորեցնում է սեփական հանրությանը։
Նման պայմաններում, երբ Փաշինյանը քարտեզը ծոցում շրջում է գյուղերում, Երևանում պետք է տեղի ունենար Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ կառավարության հրաժարականի ընդդիմության առաջարկած բանաձևը քննարկելու նպատակով, ընդդիմությունն էլ հանրահավաք էր գումարել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Ինչպես և սպասելի էր արտահերթ նիստը տեղի չունեցավ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարզապես չէր ներկայացել նիստին և անհրաժեշտ քվորումը չէր հավաքվել։ Անհարժեշտ 54 պատգամավորներից նիստին գրանցվել էին միայն ընդդիմության 34 պատգամավորները։ Ընդդիմությունն էլ բազմամարդ հանրահավաք է արել Բաղրամյան պողոտայում, նշել, որ շարունակելու են բողոքի գործողությունները։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե նախատեսում են հանդիպել քաղաքական ուժերի հետ, շարունակելու քննարկումները և առավել մասնակցային դարձնելու գործընթացը։
«Ընդլայնելու ենք պայքարի գործիքակազմը, օրը մեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, ունենալու ենք զրույցներ նոր որակի երկիր ունենալու գաղափարական այլ հարցերի շուրջ»,- նշել է Բագրատ արքեպիսկոպոսը։
Մինչդեռ ընդդիմությունն այս տեմպերով սպառնում է կրկնել բոլոր նախորդների ճակատագիրը, որոնք ձախողվեցին։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ։ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Փաշինյանը հստակ համակարգ է ստեղծել իր անձի և անվտանգության պահպանության համար և այդ համակարգը լավ, թե վատ գործում է, իսկ Փաշինյանին հեռացնելու համար հարկավոր է սեփական համակարգը ստեղծել, որը կկարողանա պայքար մղել իշխանական համակարգի դեմ։
Ցավալիորեն ներկայիս ընդդիմությանն առայժմ չի հաջողվել որևէ համակարգային պայքարի դրսևորում ցուցադրել, հանրությանը համոզել, որ հստակ պատկերացնում են իրենց անելիքները։




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ