Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս

Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը փաստացի ձախողվել է։ Վլադիմիր Զելենսկիին և նրա հովանավորներին չի հաջողվել լայն կոնսենսուս ապահովել առաջարկվող հռչակագրի շուրջ։ Բազմաթիվ երկրներ, որոնք մասնակցել են համաժողովին, չեն միացել։ Վերջին տվյալներով՝ մասնակից 92 պետություններից միայն 80-ն է իր ստորագրությունը դրել հռչակագրի տակ, իսկ մեկ տասնյակ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, հրաժարվել է ստորագրել։

Հայաստանն ի դեպ, հրաժարվել է նաև ելույթի իրավունքից, ընդ որում համաժողովին մեր երկիրը ներկայացնում էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է որպես համոզված սորոսական և արևմտամետ և հենց ինքն է հիմնականում կազմակերպում և իրականացնում Ուկրաինայի ուղղությամբ հակառուսական և, ոչ միայն, հակառուսական գործողությունները։ Գրիգորյանը Շվեյցարիայում նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում, անդրադարձել ամերիկյան աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգության կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերին։

Եվ թեպետ հռչակագրին միացել է 8 տասնյակ պետություն, միջազգային լրատվական «Reuters» գործակալությանը, հայտնի է դարձել Ուկրաինայի խաղաղության համաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագիծը, որում ընդգրկվել է միայն Վլադիմիր Զելենսկիի առաջարկած մեկ տասնյակ կետերից երեքը, մասնակից երկրները վերահաստատում են հավատարմությունը ցանկացած երկրի, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը, նրա միջազգային ճանաչված սահմաններում, ինչպես նաև վեճերի խաղաղ կարգավորմանը։

Եվ թեպետ այսօր Ուկրաինան Արևմուտքի կողմից արժանանում է բավականին լուրջ աջակցության, նաև արևմտյան շատ երկրներ չեն ցանկացել հիմնովին փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հասկանալով այդ հարցերի բավականին լուրջ, զգայուն էությունը հենց Մոսկվայի համար։ Բնավ զարմանալի չէ, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի հարաբերությունները բարեկամ երկրների հետ չեն վատթարանա այն բանից հետո, երբ այդ երկրները որոշեն միանալ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցում համաժողովի հռչակագրին։

«Մենք իհարկե հաշվի կառնենք դիրքորոշումները, որ որդեգրել են տվյալ պետությունները, դա կարևոր է մեզ համար, մենք կշարունակենք ներկայացնել մեր դիրքորոշումը»,- նշել է Պեսկովը։

Հռչակագրին միացած պետությունների թվում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչու՞ է Հայաստանը որոշել չստորագրել հռչակագիրը, ելույթ չունենալ համաժողովին։ Արդյոք քաղաքական իրավիճակի որոշ փոփոխություններ է տեղի ունեցել, թե Հայաստանի իշխանություններին պարզապես բացատրել են, որ հռչակագրին միանալը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ցանկացած պարագայում դա այլևս իրողություն է, որ պաշտոնական Երևանը չի միացել։

Ընդհանրապես ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս ոչ միայն Մոսկվայում, այլ նույնիսկ Արևմուտքում։ Պաշտոնական Երևանը փորձում է հնարավորինս չեզոք դիրքավորվել, բայց շատ դեպքերում էլ հակառուսական քայլեր է անում։ 

Միջազգային սրված իրավիճակում, երբ այլևս չեզոքությունը չի գնահատվելու ոչ մի կողմից, լինի դա Արևմուտք, թե Ռուսաստան մեր երկրի իշխանությունների վարքը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, դա նաև չափազանց տարակուսելի է ազգային բարոյականության տեսանկյունից։ Ազգերն ու պետությունները հստակ դիրքավորումներ պետք է ունենան հատկապես իրենց տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունն անմիջականորեն առնչվում է մեր երկրին ու տարածաշրջանին և բնավ աֆրիկյան հեռավոր որևէ երկրում չէ, որի վերաբերյալ Հայաստանը պարտավորված չլինի դիրքորոշում արտահայտել։