Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ այդպես էլ չի ներկայացել Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Անհրաժեշտ 54-ի փոխարեն ընդդիմությանը հաջողվել է միայն 34 պատգամավորներով մասնակցել արտահերթ նիստին, և նիստը վարող Ալեն Սիմոնյանն արձանագրել է արտահերթ նիստի ձախողումը։
Այս կերպ իշխանությունը հերթական անգամ «թռել է» պատասխանատվությունից։ Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով հայտարարության նախագիծ էին ներկայացրել և այդ կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրել։
Իշխանությունները ոչ միայն հրաժարվում են այդ հարցը քննարկել, այլև նոր հետաքրքիր մարտավարություն են որդեգրել ընդդիմության և հանրության հետ շփումներում, մասնավորապես փաշինյանական վարչախմբի սպասարկող 4 քաղաքական ուժեր, որոնք ժողովրդավարական ուժերի հարթակ են ստեղծել առաջարկել են առաջիկա 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։
Իհարկե, Եվրամիությունն այդ հանրաքվեով չէ, որ Հայաստանին ընդգրկելու է իր կազմում, փոխարենն այս նման առաջարկ անելը հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, գործող վարչախմբին հնարավորություն է տալու քարոզչական նոր նարատիվներ առաջ մղել, պնդել, թե ընդդիմությունը դեմ է Հայաաստանի եվրոպական հեռանկարին, նաև շեղել հանրային ուշադրությունը սահմանազատման գործընթացից և ընդդիմության առաջարկներից։
Այժմ Բագրատ Գալստանյանի գլխավորած ընդդիմությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած, թե ինչպե՞ս պետք է արձագանքի վարչախմբի նոր թեզերին։
Մելինե Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...