Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Տնտեսություն

Ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը կայուն է լինելու

Ամերիկյան փորձագետները կանխատեսում են, որ ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը 2024-ից 2035 թվականին կայուն է լինելու։ «Ջունիփեր ռիսըրչ» ընկերության փորձագետների գնահատականներով՝ ներդրումները 2024 թվականին կազմելու են 370 միլիոն դոլար, 2029 թվականին 1,9 միլիարդ դոլար, իսկ 2035 թվականին կհասնեն 36 միլիարդ դոլարի։

Ըստ վերլուծաբաների՝ ներկայումս ուղեծրում արևային էներգիայի ստացումը և դա երկիր փոխանցելը տնտեսապես ոչ նպատակահարմար է։ Այդուհանդերձ պետական և մասնավոր խոշոր կառույցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ուղղությամբ, վկան վերլուծաբանների կանխատեսումներն են և համապատասխան սարքավորումների և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ինչպես նաև գների նվազման հետ, հնարավոր կլինի տիեզերքից միանգամից էներգիա ստանալ երկիր, ուստի միջազգային խոշոր կորպորացիաները հասկանալով դրա հեռանկարայնությունն ահռելի միջոցներ են ներդնում այդ ոլորտում, ինչը թույլ կտա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մեծ ազդեցության հասնելու։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պողոսյան