Հանձնարարել են նոր Սահմանադրություն մշակել
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։ Մինչ այս որոշումը, դեռ 2022-ին ձևավորված Սահմանադրության բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։
Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։ Հիմա Փաշինյանը հանձնարարել է նոր Սահամանադրություն մշակել, ընդ որում որոշման մեջ հատուկ գրված է նոր Սահամանադրություն ձևակերպումը, սահամնադրական փոփոխությունների փոխարեն։
Փաշինյանը սահամանադրական փոփոխություններ նախաձեռնում է Ադրբեջանի պահանջներին զուգահեռ։ Երեկ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանելով Հայաստանի ԱԳՆ-ին, հայտարարել է, թե մինչև Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, որևէ խաղաղության պայմանագրի մասին խոսելն անիմաստ է, փորձում են համոզել, թե Սահամանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր իսկ պահանջները, ընդ որում նոր Սահմանադրություն մշակելու՝ Փաշինյանի հանձնարարությունն անակնկալ է եղել սահամանադրական փոփոխությունների խորհրդի համար, որը տարիներ շարունակ զբաղվում է այդ փոփոխություններով։
Եթե խորհրդում և համապատասխան կառույցներում ընդգրկված պետական պաշտոնյաների համար դա անակնկալ չի եղել, ապա իրավապաշտպանների տարբեր մասնագետների համար նորություն է, ընդ որում ուշագրավը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն արված նշումն է, ինչը ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի համար դեմքը փրկելու տարբերակ է, համոզելու, որ սահմանադրության փոփոխությունն իրականացվում է ոչ Ադրբեջանի պահանջով։ Հանձնաժողովը, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի շուտ է պատրաստելու նոր Սահմանադրության մշակումը և առաջին իսկ հնարավորության դեպքում այն դնելու են հանրաքվեի։
Չի բացառվում, որ այդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինի արդեն այս տարի՝ Եվրամիության անդամակցության հանրաքվեի, ինչպես նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ։
Արմինե Եղոյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...