Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ
Լիտվա կատարած այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հերթական ոչ բարեկամական քայլն է կատարել Բելառուսի դեմ։ Մասնավորապես հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջանորդներից մեկի, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա տիխանովսկայայի հետ։
Վերջինս ընտրություններից հետո փախել էր երկրից և այժմ բնակվում է Լիտվայում և Գերմանիայում, բավականին ակտիվ զբաղվում է քաղաքականությամբ, միջազգային կառույցների հետ հանդիպումներ ունենում։
Արևմտյան երկրները նույնիսկ առաջարկել էին Բելառուսի ընդդիմությանը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ Հայ-բելառուսական վերջերս սրված հարաբերությունների ֆոնին՝ Արարատ Միրզոյանի քայլը Լուկաշենկոյի դեմ դեմարշի ևս մեկ օրինակ է։ Երևանը չի խորշում ամեն անգամ ցույց տալու իր բացասական վերաբերմունքը, ինչը, նշենք, այս դեպքում արդարացված է։
Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ վերջերս էլ, նույնիսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե տեղյակ է եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստման գործընթացից։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ երկու դաշնակից պետություններ ոչ թե օգնել են Հայաստանին, այլ զբաղվել են մեր երկրի դեմ պատերազմի նախապատրաստմամբ։ Երևանը նաև հետ է կանչել դեսպանին Մինսկից և մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում ընդհանրապես մտադիր չեն դեսպանին հետ վերադարձնել։ Հայ-բելառուսական հարաբերությունների վատթարացումը Փաշինյանի համար հրաշալի կռվան է արևմտյան երկրների հետ հարաբերություններն ավելի բարելավելու համար, իսկ Լուկաշենկոն էլ անընդհատ տալիս է այդ առիթը Փաշինյանին։
Սոֆյա Ավագյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...