Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն
Քաղաքականություն

Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում անկայունության նոր երակ է ձևավորվել։ Աշխարհը երբեք այսքան մոտիկ չի եղել նոր համաշխարհային պատերազմին, որքան հիմա է։ Ու աճում է նաև միջուկային սպառնալիքը, որը աղետ է խոստանում ամբողջ աշխարհի համար։ Մի շարք տարածաշրջաններում զինված հակամարտությունների վերքերն ավելի են բորբոքվում։ Փոքր անզգույշ քայլ, և հակամարտությունների ալիքը իր հրդեհի մեջ կարող է վերցնել ամբողջ տարածաշրջաններ։ Մինչ միջազգային հարաբերությունների գործող համակարգը ճաքեր է տալիս, Արևմուտքը փորձում է ամեն կերպ ամրապնդել իր գերակա դիրքերը ու, ըստ այդմ, սրել իրավիճակը։ Արդյունքում Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմ է մղվում Ուկրաինայի միջոցով, Չինաստանի դեմ՝ մաքսատուրքերի ավելացման ու զսպման քաղաքականության, իսկ Իրանի դեմ՝ մեկուսացման ճանապարհով։ Տարբեր վերլուծաբաններ քննարկում են այն հարցը, թե, ի վերջո, Արևմուտքն ի վիճակի կլինի՞ գործ ունենալ միաժամանակ մի քանի միջազգային դերակատարների հետ ու դիմանալ ուժերի լարվածությանը։ Մյուս կողմից էլ՝ քննարկման առարկա է, թե ինչ է տալու նման հակադրությունն Արևմուտքին։

Իհարկե, առկա պայմաններում սպառազինություններ արտադրող մի շարք արևմտյան ընկերություններ միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում, բայց այլ է իրավիճակը արևմտյան երկրների բնակչության համար։ Ինֆլ յացիան, թանկացումներն ու տնտեսական դժվարությունները լուրջ խնդիր են դարձել հատկապես եվրոպական երկրների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը միգրանտներով հեղեղելու երևույթը լուրջ հակադրություն է առաջ բերում հասարակությունների ներսում։ Դրա համար էլ մի շարք արևմտյան պետություններում ներքաղաքական օրակարգի հարց է դարձել ոչ լեգալ միգրանտների հոսքը սահմանափակելու ու նրանց այլ երկրներ ուղարկելու թեման։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել միգրանտներին այդ երկիր ուղարկելու վերաբերյալ։ Միաժամանակ քաղաքացիները դժգոհ են նաև նեոլիբերալ քաղաքական հոսանքների կողմից առաջ մղվող համահարթեցման քաղաքականությունից, երբ ազգային արժեհամակարգը տարրալուծվում է։ Իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմը ֆինանսավորվում է հարկատուների վճարած միջոցների հաշվին։

Այսպիսի իրողությունը փոփոխություններ է առաջ բերում նաև ներքաղաքական ընկալումներում։ Պատահական չեն նաև Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։ Հատկանշական է, որ այս քաղաքական միավորները աջակցություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում։ Առաջիկայում էլ այս տրամադրություններն ազդելու են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում սպասվող ընտրությունների վրա։ Հանրային տրամադրությունների փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենալու նաև ԱՄՆ-ում այս տարի սպասվող ընտրություններում։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու պարագայում փոխել գլոբալիստների կողմից տարվող քաղաքական ուղեգիծը և կանգնեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ ինչքան ավելացվում է քրեական հետապնդումների ճնշումը Թրամփի նկատմամբ, այնքան նրա ժողովրդականությունն աճում է։

Մյուս կողմից էլ՝ Բայդենի տարիքով ու առողջական կարգավիճակով պայմանավորված՝ դեմոկրատական կուսակցության կողմից առաջ են մղվում նաև երկրորդական դերակատարներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել նրան։ Միաժամանակ ամերիկյան հասարակության ներսում ներքաղաքական վիհն ու միմյանց նկատմամբ ատելությունն այնքան է խորացել, որ մի շարք վերլուծաբաններ նույնիսկ չեն բացառում քաղաքացիական բախումների ու անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը։ Ստացվում է, որ Արևմուտքը տրանսֆորմացիայի փուլում է, բայց նախքան այդ տրանսֆորմացիան Արևմուտքում իշխող շրջանակները փորձում են առաջ տանել իրենց ծրագրերը, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Արևմուտքի լուռ հայացքի ներքո Արցախը հայաթափվեց, իսկ Հայաստանի տարածքներն օկուպացվեցին։ Արևմտյան աշխարհը ոչ միայն աչք է փակում Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ, այլև փորձում է առաջ մղել այդ երկրի հետ կապված իր ծրագրերը։

Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն օգտվել ադրբեջանական գազից ու նավթից, այլև Միջին Ասիայից էներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։ Մյուս կողմից էլ՝ պլաններ են նախանշվում Թուրքիայի կողմից լոբբինգ արվող «Միջին միջանցքի» դեպքում, որը Եվրոպայի ու Չինաստանի միջև կապ է ապահովելու՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Այս նախագծի շրջանակում է դիտարկվում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ու խոսակցություններ կան այն մասին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որ արևմտյան ընկերություններն ապահովեն այդ ճանապարհի անվտանգությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում