Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հերթական ժողովն անցկացրել է ոչ թե Ջերմուկում, ինչպես նախօրոք տարածվել էր մամուլում, այլ՝ Հանքավանում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ի սկզբանե հենց այդպես էլ որոշված է եղել, բայց հետքերը շեղելու նպատակով, տեղեկություններ են տարածել, որ հավաքը լինելու է Ջերմուկում, նույնիսկ տասնյակ աշխատակիցներ են ուղարկել Ջերմուկի հյուրանոցներ, որտեղ վերջիններս շրջել են ցուցադրաբար՝ տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանը գնալու է այնտեղ։
Արդյունքում հավաքն անցկացրել են Հանքավանում, որտեղ Փաշինյանը չափազանց ուշագրավ ելույթ է ունեցել՝ հերթական անգամ պատասխանատվությունը բարդելով հասարակության և ժողովրդի վրա, հայտարարել է, թե Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր հաստատվում է Հայաստանում և ընկալվում է ժողովրդի կողմից։
Ավելին, ըստ Փաշինյանի, իր մարդկանց հետ իր անմիջական շփումներից եկել է այն եզրակացության, որ իրական Հայաստանի գաղափարախոսության պատասխանատուն հենց ժողովուրդն է, որը ցանկանում է լավ ապրել։
Իրական և պատմական Հայաստանների կեղծ դիսկուրսը, որ Փաշինյանը վերջին ամիսներին բացել է և փորձում է կերակրել հանրությանը, արդեն թերևս ճաքեր է տալիս և Փաշինյանը փորձում է դրա պատասխանատվությունն էլ բարդել հասարակության վրա, ավելին, համոզել, որ եթե չընդունեն իրական Հայաստանի իր թեզերը, ապա հանրությունը լավ չի ապրելու։
Փաշինյանի ելույթից կարելի է տպավորություն ստեղծել, որ նա նոր հասարակություն ու նոր ազգ է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից, արժանապատվությունից, սեփական իրավունքները գիտակցելուց և անհայրենիք։
Մանե Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...