Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի սրահում հունիսի 21-ին կայացավ ազգաբան, էաբան Ալեքսանդր Վարպետյանի այդքան երկար սպասված հանդիպումը մեր ժողովրդի պատմության և առաքելության էական խնդիրներով հետաքրքրված գործիչների հետ։ Չնայած Վարպետյանը սահմանափակել էր հրավիրյալների թիվը՝ փորձելով խուսափել զուտ հետաքրքրասերների ներկայությունից, այնուամենայնիվ, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ միջոցառման մասնակիցների հարցերը՝ բազում ու բազմաբովանդակ։ Ինչպես ինքը՝ Ալեքսանդր Վարպետյանն է հայտնում, այդ հանդիպումն ինչ-որ տեղ նաև հասարակական հետաքննություն էր։ Էաբանը հանրային լայն շրջանակների համար ոչ սովորական տեսլականը հնչեցնելու որոշ մտահոգություն ուներ։ Սակայն հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ այդ մտահոգությունները տեղին չէին։ Լսարանը սպասում էր Վարպետյանի նոր խոսքին։

Հանդիպման ծրագիրը բաժանված էր երկու մասի։ Առաջին հատվածում Վարպետյանը տեսասալիկների օգնությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հայոց 12.000-ամյա տարեգրությունը՝ սկսած Ուրֆա-Պորտասարի մշակույթից մինչև մեր օրերը։ Երկրորդ հատվածում ազգաբանը խոսել է ապագայի տեսլականի և մեր ժողովրդի առաքելության մասին: Իր խոսքի առաջին հատվածը ինքը՝ Վարպետյանը, ավելի մատչելի է համարում լսարանի համար։ Երկրորդ հատվածը՝ ամենակարևորը, առավելաբար գիտակից ու նվիրյալ անհատների համար է: Նախ՝ ի դեմս Ուրֆա-Պորտասար մշակույթի 12000- ամյա նշանակության, ներկայացվեց նախնյաց համամարդկային մեծագույն առաքելությունը և համաշխարհային քաղաքակրթության մեջ այդ առաքելության մի քանի օրինակները: Ապա՝ երկրորդ առաքելությունը, որը միջնադարյան մշակույթում արտահայտվել է ի դեմս Միհրականության, Պավլիկյան շարժման, Բալկաններում՝ բոգոմիլների, Ֆրանսիայում՝ ալբիգոյցիների վալդենսյան և կատարների շարժումները, որոնք տարածվեցին ողջ Եվրոպայով մեկ։

Առավել խրթինը, ինչպես նշում է Ալեքսանդր Վարպետյանը, մեր այս օրհասական իրավիճակում, որպես կայացման ու հարատևման միակ հնարավորություն, համամարդկային երրորդ մի առաքելության տեսլականն է: Ահա, թե ինչին էր նվիրված էաբանի խոսքի հիմնական ուղերձը։ Հանդիպման ավարտին Վարպետյանը գոհունակությամբ նշում է, որ մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ, հասկանալի պատճառներով, դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները։ Իսկ ահա հանդիպում-դասախոսության արդյունքներով կարելի եղավ արձանագրել, որ Վարպետյանի մշակած մոտեցումներն ու սկզբունքներն ընկալելի ու կիրառելի են իր գաղափարակիցների համար և սա էաբան, ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը տեղի ունեցած միջոցառման մեծագույն և լավատեսական արդյունքն է համարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում