Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը
Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքքան Ֆիդանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը։ Այլ մանրամասներ ո՛չ պաշտոնական Երևանը և ո՛չ էլ Անկարան չեն հաղորդում։ Տարօրինակն այն է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունենում Պաղեստինը ճանաչելուց ընդամենը օրեր անց։ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից անմիջապես հետո, Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության ոչ երկիմաստ ձևակերպումը հիմք է տալիս կասկածելու, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է Թուրքիայի պահանջով, և այժմ Թուրքիայում արտգործնախարարի հետ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը գալիս է խորացնելու այդ կասկածները, որ Հայաստանի իշխանություններն առանցքային և կարևոր այդ հարցում ևս ստիպված է եղել «կզել» Թուրքիայի առջև։
Թուրքիան հետևողականորեն Հարավային Կովկասում իր ազդեցությունն է տարածում ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այժմ էլ արդեն Հայաստանի նկատմամբ, իսկ մեր երկրի առջև դրված նախապայմանների մասին բազմիցս նշվել է։ 44-օրյա պատերազմում ամենաշատ շահող կողմերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ադրբեջանը կարողացավ խլել Արցախն ու հարակից տարածքները և այժմ էլ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, իսկ Թուրքիան ընդհանրապես տարածաշրջանային գերտերություն դարձավ և դրան մեծապես օգնում է Փաշինյանի վարչախումբը։
Նանե Խառատյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...