Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցըլ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Թեև զեկույցը ընդհանուր առմամբ դրական է գնահատել Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունների կատարումը, այնտեղ հատուկ անդրադարձ կա իմ նկատմամբ 2022 թ․ մայիսին հարուցված քրեական գործին։ Մասնավորապես, զեկույցում արդարացիորեն խորը մտահոգություն է հայտնվում առ այն, որ ՀՀ գործող իշխանությունները ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործվել են ինձ քաղաքականապես պատժելու նպատակով, փաստացի չունենալով դրա համար բավարար իրավական հիմք։
Զեկույցը նաև նշում է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը վաղուց է պնդել, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը, որով գործող իշխանությունները փորձում են ինձ պատժել, հասահամանադրական և ոչ իրավաչափ է։ Դեռ 2022 թ․ օգոստոսին համապատասխան միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան այդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը քննելու նպատակով, սակայն այդ դատարանը, որն ի սկզբանե ակնհայտ կողմնակալ էր իմ նկատմամբ, մերժել էր այդ միջնորդությունը:
Այս չարաբաստիկ հոդվածը, թեև առաջինը Հայաստանում կիրառվել է իմ նկատմամբ, ներկայումս դագանակ է դարձել ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, մասնավորապես, նույն այդ հոդվածով այժմ մեղադրվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ընդ որում, այս հոդվածը բացարձակ կամայական և կանխակալ է կիրառվում՝ մասնավորապես, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտնի էին դեպքեր, երբ իշխանության թեկածուի հանրահավաքներին մասնակցելու համար սոցիալական ցանցերում բացահայտ նյութական խրախուսում էր առաջարկվում, սակայն այդ կապակցությամբ իշխանությունները որևէ քրեական գործ չհարուցեցին, և որևէ մեկը մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։
Ի հավելումն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն իրենց համատեղ զեկույցում ՀՀ կառավարությանը տարվա սկզբին կոչ էին արել Քրեական օրենսգրքի այս հոդվածի փորձագիտական եզրակացության համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ ԵԽԽՎ համազեկուցողները ևս հաստատում են, որ նման եզրակացության կարիք կա, ուստի հարցն այժմ գտնվում է ՀՀ գործող իշխանությունների դաշտում, որոնց նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2022 թ. հունիսին այս փաստացի հակասահմանադրական փոփոխությունն է իրականացրել ՀՀ Քրեական օրենսգրքում:
Մենք մեր կողմից հետամուտ կլինենք, որպեսզի ՀՀ Սահմանադրական դատարանը ի վերջո քննի այս հոդվածի սահմանադրականության հարցը, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապաշտպան կազմակերպությունների բոլոր այն գործընկերներին, որոնց համատեղ ջանքերով այս հարցը տեղ գտավ ԵԽԽՎ զեկույցում, և նորից վերադարձավ հանրային օրակարգ։