Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Էրդողանը Փաշինյանին հրավիրում Թուրքիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի կողմից Հայաստանին «Caesar» հրետանային համակարգերի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների», կարևորվել է «երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելը», ինչպես նաև «հաստատվել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։ Իհարկե, այդ ամենը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։

Բայց դա դեռ ամենը չէ: Նույն օրը Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բացի դա, Комсомольская правда-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հասցեին տարբեր դիրքորոշումներով քննադատությունը Բաքվից և Մոսկվայից է, իսկ Անկարան փորձում է երկխոսություն պահպանել Երևանի հետ։

Ի՞նչ է կատարվում: Հարցերին փորձել է պատասխանել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։ «Ցանկանում եմ անմիջապես ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Հաղորդելով Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին՝ նրանք, չգիտես ինչու, բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա՝ նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին: Այստեղ ինտրիգն այն է, թե Թուրքիայի ո՞ր հատվածում է Էրդողանը ընդունելու Փաշինյանին, եթե նա համաձայնի ընդունել նման հրավերը։ Հնարավոր է, որ տոնակատարություն տեղի ունենա Արևել յան Անատոլիայում, որը հայկական պատմագրության մեջ կոչվում է Արևմտյան Հայաստան, և որը օսմանյան կայսրությունում հայերի ավանդական բնակության շրջանն էր մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։

Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված կարող է շատ առումներով խորհրդանշական դառնալ»,նշել է Տարասովը։ Վերադառնալով Էրդողանի և Փաշինյանի զրույցին՝ քաղաքագետը մամուլն է մեջբերել. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցման կարևորության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող լինել հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ուկրաինայում իր ռազմական գործողությունների պատճառով։ Էրդողանն ասել է, որ ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները» և գործել՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբ ստեղծելու ճանապարհը՝ լուսավոր վաղվա համար», և դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»»։

«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում միաժամանակյա բարդությունների ներկա իրավիճակում պատրաստ է խաղալ հայկական «խաղաթղթով» և քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան նրա՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Բայց հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ թուրքական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Երևի Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել»,- ասել է Տարասովը։ Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։

Այժմ Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու ցանկությունը ներառված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։ «Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արևելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի և Մոսկվայի միջնորդությամբ Սիրիայում քրդական հարցը լուծելու Թուրքիայի ցանկության հետ, Էրդողանին ձեռնտու չէ հայկական «խաղաթղթի» խաղարկումը միաժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ։ Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները կուղղի ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Հենց այդ ուղու վրա է ներկայում մատնանշվում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում