Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԽոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Այսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հայաթափումից հետո արցախահայությունը հիմա էլ լուրջ խնդիրների է բախվում արդեն Հայաստանում։ Ադրբեջանի կողմից շրջափակումն ու ճնշումները, Արցախի հայաթափումն ու զավթումը բավական չէին, արցախցիների նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել արդեն Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից։ Հայրենիքի կորստի նրանց ցավը մեղմացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները այդ մարդկանց նկատմամբ ատելություն են բորբոքում։ Իշխանական պաշտոնյաներն իրենց ելույթներում փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե արցախցիները բավարար չափով չեն պայքարել իրենց հողի համար, իրենց բնակավայրերը «թողել ու Հայաստան են եկել»։

Ըստ այդմ, փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք բեռ են դարձել Հայաստանի համար՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստանը արցախցիներին օժանդակելու նպատակով մեծ գումարներ է ստացել։ Թե ուր են գնում այդ գումարներն, այդպես էլ անհասկանալի է մնում։ Միաժամանակ, ոչ մի խոսակցություն չկա արցախցիներին իրենց բնակավայրեր վերադարձնելու ու դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Տարբեր պաշտոնական հանդիպումներում չի բարձրացվում արցախահայության իրավունքների ոտնահարման հարցը։ Ու այս պարագայում բնական է, որ արցախցիները ՀՀ իշխանությունների առաջ բարձրացնելու բազմաթիվ հարցեր ունեն։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները դժգոհում են, որ արցախցիները մասնակցում են ընդդիմադիր շարժմանը։

Ավելին, մեղադրանքներ են հնչում, թե արցախցիները «յուղը վրան զենքերը թողել ու փախել են»։ Ու այս մասին հայտարարում է մի իշխանություն, որը ամբողջ Արցախը հանձնեց հակառակորդին։ Ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող իշխանությունը մատի փաթաթան է դարձրել, թե իբր մեքենաներ են յուրացվել։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, միգուցե դրանք ևս պետք է հանձնվեին Ադրբեջանին, այլ ոչ թե բերվեին Հայաստան, ապա չտուգանվելու համար անվանափոխվեին։ Այս ֆոնի վրա էլ բռնաճնշումների ալիքի տակ են հայտնվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նաև մի քանի համայնքների ղեկավարներ։

Ընդհանրապես, Արցախի իշխանության ներկայացուցիչները դարձել են ՀՀ իշխանությունների աչքի փուշը։ Տարբեր քրեական գործեր են հարուցվում, ու փորձ է արվում ոչ միայն նրանց լռեցնել, այլև վարկաբեկել ժողովրդի աչքի առաջ։ Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է, որ նրանք հանդես են գալիս որպես ԱՀ նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավորներ և այլն: Ու պատահական չէ, որ նա հայտարարում է, թե Հայաստանում վտարանդի կառավարություն չի կարող լինել: Սա՝ այն պարագայում, երբ նման կարգավիճակում Արցախի իշխանությունների առկայությունը կարող է օգտակար լինել արցախահայերի ձայնը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից։ Օրինակ՝ Արցախի նախագահը կարող է հանդիպումներ ունենալ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կամ մեր երկիր այցելող օտարերկրյա պաշտոնյաների հետ, որի արդյունքում էլ համապատասխան ուղերձներ կփոխանցվեն Ադրբեջանին։

Բայց Արցախի ղեկավարության նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ չեն բարձրացնում Արցախի՝ գերի պահվող ղեկավարների վերադարձի հարցը։ Այսինքն, Փաշինյանը գործում է հայկական շահերին հակադիր կերպով։ Ինչպես նկատում են վերլուծաբանները, իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է Բաքվից եկող պահանջներով։ Չէ՞ որ Արցախի դեմ տարբեր հանցագործություններ իրագործելուց հետո Բաքվում անհանգստացած են արցախցիների ակտիվությամբ, քանի որ նրանք մի օր Ադրբեջանին պատասխանատվության առաջ կարող են կանգնեցնել։ Մյուս կողմից էլ՝ լուծված չեն նաև Հայաստանում հաստատված արցախցիների սոցիալական հարցերը։ Արցախցիներից շատերը դժվարություններ ունեն տների վարձակալության ու աշխատանք գտնելու հետ կապված։ Պետության օժանդակությունը հատվածական է ու միանգամյա, իսկ երկարաժամկետ առումով խնդիր չի լուծում։

Հետո՝ ինչքա՞ն կարող են այդ մարդիկ վարձակալությամբ ապրել, երբ չունեն համապատասխան եկամուտներ։ Այս պարագայում անորոշ է դառնում նրանց՝ Հայաստանում մնալու հեռանկարը։ Դրա համար էլ հազարավոր արցախցիներ սկսել են հեռանալ մեր երկրից՝ փորձելով իրենց ապագան դասավորել օտար ափերում։ Իսկ արցախցիների հեռանալը ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի հետագայում նրանց վերադարձի հարց չդրվի։ Ու, ընդհանրապես, բռնագաղթից հետո ոչ թե պետք է արցախցիներին ցրեին տարբեր բնակավայրերով, այլ ստեղծեին փախստականների բնակեցման հատուկ գոտի, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տային, որ այդ մարդկանց իրավունքների հարցը լուծված չէ։

Բայց հակառակն է կատարվել, որպեսզի արցախցիների մի մասը հեռանա, մյուս մասը տարրալուծվի Հայաստանի տարբեր մասերում ու իրենց խնդրի մասին չբարձրաձայնի։ Այնպես որ, ՀՀ իշխանությունները ևս մի հարցում իսկապես հաջողել են. խոսքը Ադրբեջանի ծրագրերն իրագործելու մասին է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում