Օրբանը Զելենսկիին առաջարկել է դադարեցնել կրակը և գնալ բանակցությունների
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։
«Պատերազմը, որում դուք այժմ ապրում եք, շատ ինտենսիվ ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Ես պարոն նախագահին ասացի, որ այս նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում։ Միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով դրանք շատ բարդ են։ Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի մի փոքր այլ ճանապարհով գնալ, դադարեցնել կրակը և հետո շարունակել բանակցությունները», - ասել է Հունգարիայի վարչապետը մամուլի ասուլիսում:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Վիկտոր Օրբանի այցը ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ժամանակ։
Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ Հունգարիան կցանկանար բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ չնայած տարաձայնություններին, և կնքել երկկողմ համագործակցության համաձայնագիր։ Բուդապեշտը պատրաստ է օգնել արդիականացնել Ուկրաինայի տնտեսությունը, նշել է վարչապետը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի