Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողներին գտել են. նրանց բնակարաններում եղել են տպելու սարքեր եւ հատուկ թղթեր
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի բնակիչ 42-ամյա եւ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում եւ իրացնում։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ եւ օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետեւեցին նրանց շարժին։
Տեսանկարահանումից հստակ երեւում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվեցին ու փաթեթավորվեցին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ Հայտնաբերվեցին տպելու սարքավորումներ եւ հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվեցին։
Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար