Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։ Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։
Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական ու հարկային միջավայր ստեղծված չէ, պետության կողմից տրամադրվող աջակցությունն էլ իր հերթին համարժեք չէ։ Ու դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հայ մասնագետներ իրենց կողմից ստեղծվող ընկերությունները գրանցում են ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում, Հոնկոնգում կամ այլ վայրերում, որտեղ բարենպաստ օրենսդրական միջավայր է, ու կարող են անհրաժեշտ ներդրումներ ներգրավել։
Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը համակարգում են այնպիսի անձինք, որոնք կիլոմետրերով հեռու են այս բնագավառի առանձնահատկություններն ընկալելուց։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդհանրապես ոլորտի հետ գործ չի ունեցել։ Ըստ էության, չկա համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն, ոլորտը համակարգող պաշտոնյաներն ընդամենը պետության կողմից աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե, օրինակ՝ մի քանի տարի հետո ինչ կետի պետք է հասնենք։ Մյուս կողմից էլ՝ հարկավոր է հաշվի առնել, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից դժվար է ամեն ինչ զրոյից սկսելը, ահռելի ժամանակ ու ջանքեր խնայելու տեսանկյունից կարելի է ընդամենը ուրիշների փորձից օգտվել։
Ու այս հարցում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Չինաստանը շատ հեռու էր գիտության և տեխնոլոգիաների ոլորտներից, սակայն հիմա այնքան է զարգացել, որ չինական տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի հեղեղել է ամբողջ աշխարհը։ Նույնիսկ ուղղություններ կան, որոնցում չինացիներն աշխարհում առաջինն են։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանը նման հաջողություններ գրանցեց։ Ու այնպես չէ, որ Չինաստանը դժվարություններ չի ունեցել, ու չինական արտադրանքը միանգամից շուկայում սպառվել է։ Իհարկե, այդ արտադրանքը սկզբից եղել է ոչ այնքան որակով, բայց հետո չինացի մասնագետները վերցրել են ուրիշների փորձն ու կատարելագործել այնքան, մինչև առաջ են անցել իրենց մրցակիցներից։
Օրինակ՝ եթե նախկինում արևմտյան մեքենաները պատճենող ու ոչ այնքան որակով արտադրանք էր Չինաստանից արտահանվում, հիմա չինական ավտոարդյունաբերությունն այնքան է զարգացել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վտանգ են զգում, որ չինական էլեկտրամոբիլներն իրենց էժան գնով ու մրցունակությամբ կարող են պատճառ դառնալ, որ արևմտյան ավտոարդյունաբերողները սնանկանան։ Դրա համար էլ ԱՄՆ-ում և ԵՄում որոշել են բարձր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Տասնամյակներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է դառնալ ամենաշատ անօդաչուներ վաճառող երկիրը։ Արցախյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ «Բայրաքթար» անօդաչուները տարբեր երկրներից ներմուծված դետալների միակցված հավաքածու են։ Այսինքն՝ Արևմուտքից տեխնոլոգիաները և գիտելիքները բերել են, Թուրքիայում հավաքել ու դարձրել արտադրանք։
Բայց հիմա արդեն այնպիսի աստիճանի են հասել, որ հիմնականում թուրքական արտադրության դետալներ են կիրառվում։ Սովորելով ուրիշների փորձից ու տեխնոլոգիաներից՝ Թուրքիայում արդեն իսկ փորձում են սեփական արտադրության շարժիչները կիրառության մեջ դնել։ Իսկ Հայաստանում չի խոսվում որևէ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու մասին, ուր մնաց բարձրացվի արտահանման թեման։ Ի մասնավորի, Հայաստանում «Սեպուհ 1» ավտոմեքենաների հավաքման թեման էլ «ֆեյք» դուրս եկավ։ Իսկ ներկայիս զարգացումները նկատի ունենալով՝ ավելի ենք համոզվում, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի հզոր պետություն ունենալն անհնար է։ Դրա համար է, որ խոշոր ուժային կենտրոնների միջև տեխնոլոգիական մրցապայքար է ընթանում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ