Չինաստանն ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու
Չինաստանն աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու։ Պետական China Three Gorges Renewables ընկերությունը 8 ԳՎտ հզորությամբ էլեկտրակայան է կառուցելու, որի արժեքը գնահատվում է 11 մլրդ դոլար։
Համեմատության համար, Չինաստանում են գտնվում աշխարհի երեք ամենախոշոր արևային էլեկտրակայանները, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 3,5 ԳՎտ է։
Նոր կայանի շինարարությունը սկսվելու է 2024 թ. սեպտեմբերին, իսկ շահագործումը մեկնարկելու է 2027 թ. հունիսին։ Նախատեսվում է կայանը կառուցել Հյուսիսային Չինաստանում, Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, Պեկինից 300 կմ հեռավորության վրա։
Բացի արևային էլեկտրակայանից, նախագծում նաև հողմային կայան է լինելու՝ 4 ԳՎտ հզորությամբ, 5 ԳՎտ/ժամ տարողությամբ էներգակուտակիչ, արևի ջերմային էներգիայի կուտակման տեխնոլոգիաներ, նաև 4 ԳՎտ հզորությամբ ածխային կայան։
China Three Gorges ընկերությունը տիրապետելու է բաժնետոմսերի 56 տոկոսին, իսկ էներգիան բավարար կլինի մի քանի մեգապոլիսների ապահովման համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անուշ Մելիքսեթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար