Կամուկացի մեջ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ նախորդ նստաշրջանների ավարտին իշխանությունները մինչև խորհրդարանի «լիարժեք» արձակուրդ մեկնելը նախաձեռնում էին արտահերթ նիստեր, ինչից քպական պատգամավորները հաճախ նեղսրտում էին, քանզի իրենց երկար արձակուրդը «հարամվում» էր: Մեր տեղեկություններով, այս անգամ էլ են նախատեսել հուլիսի ընթացքում մեկ-երկու արտահերթ անցկացնել, որոնց օրակարգում, ըստ մեր զրուցակիցներից մեկի, պետք է ընդգրկված լինեին մի քանի տասնյակ «հրատապ օրինագծեր»։
Այս թեման, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, բավական բուռն քննարկվել է կուսակցությունում, ի մասնավորի՝ Աղվերանում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ որոշում, կարծես, դեռևս չկա. իշխանությունները կամուկացի մեջ են և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ։ Մի կողմից՝ իրականում նշյալ «հրատապ օրինագծերն» այնքան էլ հրատապ չեն, մյուս կողմից՝ առաջարկվել է «նավսյակի» խուսափել ավելորդ լարվածություն գեներացնելուց:
Բանն այն է, որ չնայած իշխանություններն ու նրանց սատելիտները պնդում են, որ Սրբազան շարժումը մարել է, այնուամենայնիվ, չեն բացառում, որ արտահերթ նիստերը կարող են նոր հավաքների առիթ դառնալ և ավելի սրել ներքաղաքական վիճակը: Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, արտահերթի հնարավորությունը դեռևս բացառված չէ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...