Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Տնտեսություն

Տունը, որտեղ ծնվել է Թոմաս Էդիսոնը, այժմ աշխատում է արևային էներգիայով

ԱՄՆ Օհայոյի նահանգի Թոմաս Էդիսոնի տուն թանգարանը վերջերս սկսել է սնուցվել տանիքին տեղադրված արևային մարտկոցների համակարգով: 7,13 կիլովատ հզորությամբ համակարգը եղել է չորս ընկերությունների՝ SolarEdge, Meyer Burger, Unirac և National Renewable Energy Partners-ի համատեղ նվերն այդ թանգարանին, գրում է habr.com-ը:

Թանգարանն ակնկալում է զգալիորեն խնայել ծախսվող էլեկտրաէներգիան։ Թանգարանի խորհրդի անդամ Ռոն Քուլի խոսքով ղեկավարությունը վաղուց էր ցանկանում տեղադրել արևային մարտկոցներ գլխավոր շենքի տանիքին: «Արևային էներգիան ներառելով թանգարանի ձևավորման մեջ մենք ոչ միայն խթանում ենք արևային էներգիայի ոլորտի կայուն զարգացումը, այլ նաև հարստացնում ենք էլեկտրաէներգիայի պատմությունը՝ դրա ստեղծումից մինչև ժամանակակից կիրառություն»,- ասել է նա:

Ռոն Քուլի խոսքով Թոմաս Էդիսոնը ճանաչել և ընդունել է արեգակնային էներգիայի ներուժը։ 1931 թվականին Հենրի Ֆորդի և Հարվի Ֆայրսթոունի հետ զրույցում Էդիսոնն ասել է. «Ես իմ գումարը կներդնեի արևի և արևային էներգիայի մեջ: Ի՜նչ ուժի աղբյուր է դա։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի սպասել մինչև նավթի և ածուխի սպառումը, նախքան այդ խնդրին անդրադառնալը»:

Մինչդեռ 2023 թվականին աշխարհում վերականգնվող էներգիայի հզորության աճը հասել է գրեթե 560 ԳՎտ-ի կամ 64 %-ի 2022 թվականի համեմատ։ Ինչպես հիշեցնում է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA), 2023 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի ավարտին մասնակից երկրները պայմանավորվել են եռապատկել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մինչև 2030 թվականը: Եվ ըստ գործակալության տվյալների արևային էներգիայի զարգացման ներկայիս տեմպերով դա միանգամայն իրատեսական է։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

 

էլ. փոստ ֊ [email protected]