Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Իրավունք

Առկա է դատական սխալ. դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու մայիսի 18–ի որոշումը կայացնելով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որն ազդել է գործի ելքի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Դատախազի խոսքով, թեև դատարանը կասկածի տակ չի դրել գործով ձեռք բերված փաստական տվյալներով Քոչարյանին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով մեղսագրված արարքների կատարմանը նրա առնչության հիմնավոր կասկածը, սակայն ըստ նրա՝ անհասկանալիորեն, առանց պատճառաբանության դատավոր Դավիթ Գրիգորյանը միտք է արտահայտնել այն մասին, թե  իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով։

«Դատարանի նման հետևությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանի որ 300.1 հոդվածի 1–ին մասի սահմանադրականության հետ կապված որևէ փաստարկ դատարանի կողմից չի բերվել, բացի այդ, գործով ձեռք բերված փաստական տվյալներով դատարանն այլևս չէր կարող կասկածներ հարուցել այդ հոդվածի սահմանադրականության հետ կապված, քանի որ այդ կերպ դատարանը հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է 300.1 հոդվածը»,–ասաց նա։

Դատախազը մանրամասնորեն վերլուծելով առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասն, արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չպետք է նման խափանման միջոց ընտրվեր։

«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,–հայտարարեց նա։

Դատական ակտն ըստ դատախազի՝ օրինականան, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

Այսպիսով դատախազը խնդրեց դատարանին՝  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ միջնորդեց ամբողջությամբ բեկանել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու մայիսի 20–ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։