Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել ֆուտբոլի զարգացմանը

Ողջ աշխարհն այս օրերին ֆուտբոլային տրամադրության մեջ է։ Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում ֆուտբոլի առաջնությունները թևակոխել են կիսաեզրափակիչների փուլ՝ դառնալով ավելի դիտարժան․ Առաջնություններն ու մասնակից երկրների ցանկը լավ առիթ են մասնագետների ու ֆուտբոլասերների համար՝ քննարկելու սեփական երկրի ֆուտբոլային հաջողությունները կամ անհաջողությունները։ Հատկապես, երբ հարևան երկրներից մեկին հաջողվում է դուրս գալ Եվրոպայի առաջնության խմբային փուլ։

Կարևոր է, իհարկե, մանկապատենական ֆուտբոլի զարգացումը, և այդտեղ ոչ պակաս գործ ունեն մեծ ընկերություններն իրենց սոցիալական ծրագրերով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։ 2022 թվականին Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբը վերանվանվեց Սյունիք և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։ Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է Սյունիք ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից։

Ավարտված մրցաշրջանում Սյունիք-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024 թթ․ պատանեկան առաջնություններում։

Ուրախալի է, որ Սյունիք-07-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ Սյունիքի աղջիկների թիմն առաջնությունում համարվում է լավագույններից մեկը։

2023 թ․ Սյունիք ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։ Անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի Լեռնագործ մարզադաշտը։

Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։

ԶՊՄԿ գործունեությունը ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գործում ահռելի է, բայց միայն մեկ ընկերություն չի կարող ողջ բեռը տանել իր ուսերին։ Մյուս ընկերություններն էլ պիտի օրինակ վերցնեն ԶՊՄԿ-ից։ 

 

Անի Մանուկյան