Ուկրաինան լայն թափով անցնում է արևային էներգիային
Ուկրաինայի էներգետիկայի, առողջապահության նախարարությունների և Եվրահանձնաժողովի Հույսի ճառագայթ համատեղ նախագծի շրջանակներում Enel S.p.A.-ի արտադրած արևային մարտկոցների մի քանի խմբաքանակ ժամանել է Ուկրաինա։ Խոսքը շուրջ 2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 5876 արևային մարտկոցների մասին է։ Դրանք բոլորը կնախատեսվեն ուկրաինական հիվանդանոցների կարիքները հոգալու համար։
Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ էլեկտրաէներգիայի սարքավորումները կուղղվեն Ժիտոմիրի, Վոլինի, Խմելնիցկիի, Կիևի և Օդեսայի շրջանների առողջապահական հաստատություններ։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այդ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներն ահռելի վնաս են կրել, բազմաթիվ էլեկտրակայաններ ոչնչացվել են, Զապորոժեի ատոմակայանն անջատված է ցանցից, իսկ հովհարային անջատումները պարբերաբար են լինում։
Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ անցում է կատարում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ, և առաջին հերթին արևային էներգիայի։ Թե՛ առաջնագծում, թե թիկունքում ընկած բնակավայրերում արևային կայաններ են կառուցվում, նաև արևային վահանկներ են տեղադրում տների և ձեռնարկությունների վրա, իսկ Եվրամիությունն առանձին հիմնադրամ է բացել Ուկրաինայի էներգետիկ կարիքները հոգալու համար։
Այդ հիմնադրամից էլ ֆինանսավորվում են էներեգետիկ նախագծերը, և, զարմանալիորեն, կարճ ժամանակահատվածում Կիևին հաջողվել է կարգավորել էներգամատակարարումը ողջ երկրում։
Ուկրաինայի իշխանություններն էլ հայտարարել են, թե վերականգնվող էներգիան առաջնահերթություն են համարում, թեև Զապորոժեի ատոմակայանը վերականգնելու են։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ Սոլարոնը։
Անահիտ Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի