Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել. Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր։ Այլ մանրամասներ պաշտոնական լրատվությունը չի հայտնում։
Նիստը տեղի է ունենում արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցից առաջ։ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-ից 10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։ Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ, թե՝ ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, թե Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Մինչ այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարն է հերթական հայտարարություններն արել, նշել, թե խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ «Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունում դեռ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջական խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- հայտարարել է Բայրամովը։
Ադրբեջանը վաղուց է պնդում Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջը, մինչդեռ Ադրբեջանի Սահմանադրությունում վիճահարույց կետերն ավելի շատ են, բայց Բաքուն որևէ կերպ մտադիր չէ փոփոխել իր Սահմանադրությունը։
Երեկ Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։ Սա կլինի Սիմոնյան Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։
Նույնիսկ ամռանը դիվանագիտական այս ակտիվությունը վկայում է, որ Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել, իսկ միջազգային հանրությունն էլ առանձնապես շահագրգռված չէ ՀՀ նվնվոցը լսելու։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրել է նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Կարապետյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...