Ռուսաստանը կարող է տնտեսական պատժամիջոցներ ներդնել
Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին վերջին ամիսներին պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է տնտեսական պատժամիջոցներ ներդնել Հայաստանի դեմ, այդ թվում՝ փակել Վերին Լարսի անցակետը, կամ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը։
Ռուսաստանից էլ տարբեր շրջանակներ յուղ են լցնում այդ խոսակցությունների վրա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն, ի վերջո, հանգեցնելու է պատժամիջոցների։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ օրս պատժամիջոցներ չեն ներդրվել ԵԱՏՄ իրավակարգավորումների շնորհիվ:
Հայաստանն օգտվում է վերարտահանման ընձեռած հնարավորություններից՝ Ռուսաստան սպեցիֆիկ ապրանքներ առաքելու, Ռուսաստանից ոսկին և արտահանվող այլ ապրանքներ իր տարածքով Մերձավոր Արևելք առաքելու հնարավորությունից։
Ըստ էության, ԵԱՏՄ-ն ու հատկապես Ռուսաստանը Երևանի խիստ կարիքն ունեն, և դա է պատճառը, որ տնտեսական լուրջ միջոցներ չեն ձեռնարկում։ ԵԱՏՄ-ում մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ վաղուց փաթեթ է շրջանառվում, որտեղ ամրագրված են հնարավոր բոլոր պատժամիջոցները, բայց չեն օգտագործում, հասկանալով, որ դա կվնասի իրենց։
Արևմուտքն էլ, ՀՀ իշխանություններին աջակցության իր ծրագրերում, առանձնապես շահագրգռված չէ փակելու վերարտահանման ուղին, թեպետ արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Հայաստանը պատժամիջոցները շրջանցելով առաքումներ է իրականացնում ՌԴ։
ՀՀ տնտեսությունը հնարավոր պատժամիջոցների դեպքում կոլապսի կարող է ենթարկվել, հատկապես գազի գնի ավելացման դեպքում։ Ուշագրավ է, որ այս պայմաններում ակտիվացել են իրանական վերլուծական կենտրոնները, որոնց կարծիքով հնարավոր է գազ առաքել Հայաստան, ապահովել առնվազն ՀՀ կարիքների կեսը։
Մարիամ Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...