Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։

 Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։

Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Գործող նախագահ Բայդենի ու հանրապետական թեկնածու Թրամփի միջև տեղի ունեցած դեբատը որոշակի պատկերացում ստեղծեց հանրային ընկալումների մասով։ Բայդենի՝ տարիքով պայմանավորված՝ հարցերին պատասխանելու դժվարությունները դժգոհության տեղիք տվեցին ոչ միայն հանրության, այլև հենց Դեմոկրատական կուսակցության շարքերում, որտեղ էլ առաջ քաշվեց Բայդենին ավելի երիտասարդ կուսակցականով փոխարինելու հարցը։ Բայց Բայդենը մտադիր չէ զիջել ու փորձում է ցույց տալ, որ վստահ է՝ այս անգամ ևս հաղթանակ է տանելու։ Իսկ Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում կուռ աջակցություն է վայելում։ Բայց վերջինիս խոչընդոտող հանգամանք է այն, որ նրա վրա քրեական գործեր կան հարուցված։ Մեծ տարբերություններ կան Բայդենի ու Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բայդենը կողմնակից է արտաքին քաղաքական ավելի մեծ ներգրավվածության ու աջակցում է Ուկրաինային պատերազում հաջողության հասնելու գործում։

Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։ Բայդենի ընտրությունը նախագահի պաշտոնում մեր տարածաշրջանի համար նշանակելու է, որ Արևմուտքը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանելու ուղղությամբ։ Իսկ Թրամփի ընտրությունը կարող է նշանակել, որ Արևմուտքը թուլացնելու է իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանալու են տեղական դերակատարների դիրքերը։ Բայց մյուս կողմից էլ՝ վերլուծություններ կան, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, քանի որ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նույնիսկ վերլուծաբաններ կան, որոնք չեն բացառում անգամ հետընտրական զարգացումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում