Չինական արևային սարքավորումների առաջարկը գերազանցել է պահանջարկը
Չինական Longi Green Energy Technology ընկերության վերլուծաբանները պնդում են, որ Չինաստանի արևային էներգետիկայի ոլորտը դժվար թե վերադառնա եկամտաբերության դաշտ առաջիկա տարիներին, քանի որ շուկան ևս երկու տարի պոֆիցիտային է լինելու։
Աշխարհի խոշորագույն արևային արդյունաբերությունը պայքարում է սարքավորումների գերարտադրության դեմ, քանի որ առաջարկը մի քանի անգամ գերազանցել է պահանջարկը։
Խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Longi-ն հաղորդել են առաջին եռամսյակում կորուստների մասին, իսկ արտադրանքը ստիպված են վաճառել ինքնարժեքից ցածր գներով։
Արևային մարտկոցների արտադրողը կարծում է, թե առկա ապրանքները դժվար եկամտաբեր լինեն տեսանելի ապագայում, իսկ նոր տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում։
Չինաստանը փորձում է արդեն արտադրված սարքավորումները՝ վահանակներն ու մարտկոցներն ավելի հարմար գներով վաճառել այլ երկրներում, հատկապես ԵՄ-ում, սակայն եվրոպական վերահսկիչ կառույցները սկսել են խոչընդոտներ հարուցել։ Հեռանկարային շուկան Աֆրիկան է, Մերձավոր Արևելքը, որտեղ էլ Չինաստանը նոր էքսպանսիայի է պատրաստվում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Արմինե Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար