Հայաստանի յուրաքանչյուր մարզում՝ համայնքում, շենում լինելու է նույնը, քանի դեռ լռում եք՝ կարծելով, թե էս կառավարության «ձեռք» ձեզ չի հասնելու. Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի իրականություն ունենք՝ մինչև մեր գրպանին, տան շեմին, հարակից սարին չեն կպնում, տեղից իրար չենք գալիս։ Հերթը արարատցիներինն է. կառավարությունը որոշել է նոր ցեմենտի գործարան բացել Կարմիր սարում, որին հարակից գտնվում են Գինեվետ, Քաղցրաշեն, Այգեզարդ և Նոր ուղի գյուղերը. հանրային ֆիկտիվ լսումներ են անում՝ իբր գյուղացոնց կարծիք լսեն, բայց դե պարզ է չէ՞, որ հերթական «գալըչկան» են դնելու «ժողովրդավարության մատյանում» և անեն այն, ինչ անելու են՝ ցեմենտի գործարան բացելով, ոչնչացնելով ծիրանի ու խաղողի այգիները, ամայացնելով Արարատյան դաշտը։
Ու այսպես Հայաստանի յուրաքանչյուր մարզում՝ համայնքում, շենում լինելու է նույնը, քանի դեռ լռում եք՝ կարծելով, թե էս կառավարության «ձեռք» ձեզ չի հասնելու։
Հասնելու է մեկիկ-մեկիկ, հատիկ առ հատիկ, համայնք առ համայնք, ամայցենելու են Արարատյան դաշտն էլ, Լոռին էլ, Տավուշն էլ, հանձնելու են Թուրքիայի ու Ադրբեջանի պրոտեկցիային՝ առաջնորդվելով «հայը լավ չի կառավարում, թող դրսից մարդ բերեն, մեզ կառավարի, միշտ էլ էդպես է եղել, չես հավատում, հայոց պատմությունը նայի, թագավորները դրսից են բերվել» լայն տարածվող, կործանարար, ստրուկի հոգեբանություն արմատավորող թեզերով։ Այ էս հիմար, հանձնվող-պարտվողական տրամաբանությամբ պրոպագանդում, հարմարեցնում են նոր իրողություններին ու մոտալուտ թուրք-ազերական ենթակայությանը։
Իսկ Դուք շարունակեք զբաղվել ձեր «լավ» գործերով՝ գլուխն ավազի մեջ թաղած, առանց առերեսվելու իրականությանն ու ինքներդ ձեզ համոզելով, թե մի կյանք եք ապրում, պիտի վայելեք, ինձ ու իմ նման կռիվ տվողներին էլ հազարատեսակ անուն կպցնելով՝ մեկը ռսի ագենտ, մյուսը՝ արևմուտքի, էն մյուսը Կուբայի, չորրորդն էլ Աստված գիտի...




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...