Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր աշխատանքներն ավարտեց աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի ամենամյա Global Business Forum-ը։ Այս տարի ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են եկել բիզնեսակումբի՝ աշխարհի 17 քաղաքում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև մոտ 150 այլազգի գործարարներ։ Ֆորումին հրավիրված են եղել նաև մոտ 400 ոչ ակումբական բիզնեսմեններ։ Ֆորումը տեղի է ունեցել հուլիսի 1-7-ը:

Նշենք, որ Global Business Forum-ի մասնակիցներն աշխատանքային այցեր են ունեցել ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր։ Վանաձորում գործարարները ծանոթացել են ավելի քան 1400 աշխատակից ունեցող ITEX կարի ֆաբրիկայի գործունեությանը, մշակութային այց կատարել Հովհաննես Թումանյանի տունթանգարան, ծանոթացել և աշխատանքային քննարկումներ ունեցել Լոռու մարզի գործարարների հետ։ Գյումրիում ֆորումի մասնակիցները բիզնես այց են կատարել տարածաշրջանում պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող «Ալեքսանդրա SPA» համալիր, եղել Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում, աշխատանքային հանդիպում ունեցել Շիրակի մարզի գործարարների հետ։

Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում մեկնարկել է Global Business Forum-ի քննարկումների ծրագիրը։ Այդ օրը զեկույցներով են հանդես եկել HENDERSON Fashion Group-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Հարությունյանը, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Team Telecom Armenia-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ալեք սանդր Եսա յ ա նը, «Այ ք ո ն է փ ս » (IconApps) ընկերության համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ձեռնարկատեր, ներդրող «Ալեքսանդրիա» գինու գործարանի սեփականատեր Ադամ Կափլանյանը։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն իր խոսքում նշեց, որ Global Business Forum 2024 -ի հիմնական նպատակը հայկական բիզնեսի գլոբալացումն է, դեպի այլ երկրներ տարածումը։ Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մանթաշյանականները ուսումնասիրեցին բիզնեսի և քաղաքական դաշտի համագործակցության ԱՄՆ փորձը։ Քննարկման գլխավոր բանախոսներն էին Կալիֆորնիայի հայկական օրենսդիր խմբի նախագահ Ադրին Նազարյանն ու AiLO Logistics ընկերության հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։ Հուլիսի 5-ին Global Business Forum-ի մասնակիցներն այցելել են զորամասեր, անցկացրել մի շարք գործնական հանդիպումներ։ Երեկոյան ծրագիրը ժամանցային էր՝ տեղի է ունեցել «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղերի ֆուտբոլային առաջնությունը։ Global Business Forum-ի վերջին երկու օրերն անցել են Դիլիջանի Dili Town Resort համալիրում։ Ողջունելով Դիլիջանում հավաքված գործարարներին՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի նախահագ Վահրամ Միրաքյանը խոսել է Global Business Forum-ի կարևորության և ձեռք բերված հաջողությունների մասին։

Միրաքյանը նշել է, որ իր ղեկավարած բիզնես ակումբը նպատակ է հետապնդում օգնել հայ գործարարներին զարգանալ և նոր շուկաներ նվաճել։ Այդ է պատճառը, որ 2024ի Business Forum-ն ուղղված է Հայաստանից գլոբալ բիզնես ստեղծելու հնարավորությունների վերհանմանը։ Վահրամ Միրաքյանը ֆորումի մասնակիցներին ու հյուրերին պատմել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեության, ծրագրերի, նպատակադրումների և արժեքների մասին։ Global Business Forum-ի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս իր խոսքում բարձր գնահատական է տվել «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեությանը՝ նշելով, որ մանթաշյանականները հաճախ պետական մակարդակի գործառույթներ են իրականացնում։

Ֆորումի հերթական օրվա սկզբում «Մանթաշյանց» ակումբում գործող տարբեր հանձնախմբերը ներկայացրել են վերջին շրջանում իրենց կողմից իրականացված աշխատանքները, որից հետո գործարարներն անցել են տարբեր բիզնես ծրագրերի քննարկմանը։ Օրն ավարտվել է հանգստի և ժամանցի ծրագրերով։ Հուլիսի 7-ին՝ Global Business Forum-ի աշխատանքային վերջին օրը, ելույթներով հանդես եկան Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը և Ailo Logistics-ի հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։ Ֆորումի մասնակիցները շարունակեցին գործնական քննարկումները, արձանագրեցին, որ աշխատանքային մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցների միջև մի քանի հարյուր նոր գործարք է իրականացվել։ Նշենք նաև, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum 2024-ի գլխավոր աջակիցը Silk Soft ընկերությունն է։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում