Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանություններն իսկապես «մտքի գիգանտ» են ու աչքի են ընկնում ոչ միայն ավերելով, այլև ծայրահեղ հեռահար «նպատակներ» առաջ քաշելով։ Օրինակ՝ դեռևս 2019 թվականին Փաշինյանը ձևակերպեց մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակները, ի մասնավորի՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը, աղքատությունը իսպառ վերացնել: Դե, տնտեսական առումով էլ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, ՀՆԱ-ն՝ 15-ապատկվի, աշխատավարձը՝ յոթնապատկվի։ Նպատակներում անդրադարձ էր կատարվում նաև անվտանգությանը, առողջապահությանը, կրթությանն ու սպորտին վերաբերող բարձր նշաձողերին։

Այդ «նշաձողերին» դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես արձանագրենք, որ այս իշխանությունների սիրելի զբաղմունքներից է 2-3 տասնամյակ հեռավորությամբ «ռազմավարական նպատակներ» սահմանելը. դե, այդ ժամանակ ոչ ոք իրենցից պատասխան չի պահանջելու, ինչպես առիթ ունեցել ենք նշելու՝ «ով՝ սաղ, ով մեռած»: Այսինքն անպատասխանատու իշխանությունը առաջ է քաշում անպատասխանատու ուտոպիաներ, որոնք որևէ պարտավորություն չեն ենթադրում թե՛ ժամանակային հեռավորության տեսանկյունից, թե՛ այն առումով, որ իրենք ամենաշատը մեկուկես տարի անց իշխանություն չեն լինելու... Փոխարենը այս իշխանությունները կարճաժամկետ կտրվածքով որևէ դրական քայլ չեն անում, լրիվ հակառակը՝ քանդում են ինչ հնարավոր է: Մյուս կողմից՝ անցած հինգ տարում որևէ բան չի արվել՝ գեթ մի չնչին չափով այդ նպատակներին մոտենալու ուղղությամբ։

Ավելին, Հայաստանը ոչ թե մոտեցել է այդ նպատակներին, այլ ավելի է հեռացել։ Մյուս կողմից էլ՝ շատ տարօրինակ է նման գործելաոճը, քանի որ մենք դեռ չգիտենք, թե այս տարի ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, քանի որ իշխանությունները մի կողմից՝ վաճառքի են հանել մեր պետության ինքնիշխանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովրդին վախեցնում են նոր պատերազմով ու ադրբեջանական ագրեսիայով։ Ու, ընդհանրապես, եթե «ռազմավարական նպատակների» համար տասնամյակներ են պետք, ապա մեր ունեցածը քանդելու մտադրության համար իշխանություններին մեկ տարին էլ բավական է։ Օրինակ՝ Փաշինյանը 2019 թվականի իր այդ նույն հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նույն օրն, ի դեպ, նա այդ բացականչությունն արել էր Արցախի Վերածննդի հրապարակում:

Ի՞նչ եղավ հետո... Ընդամենը մեկ տարի հետո հրահրեց պատերազմ, դարձավ հազարավոր քաջորդիների զոհվելու պատճառ, Արցախի մի մասը հանձնեց, իսկ որոշ ժամանակ անց էլ Արցախը հայտարարեց որպես Ադրբեջանի մաս։ Նույն կերպ էլ, եթե ռազմավարական նպատակադրումներում նշվում էր, որ բանակի մարտունակության ցուցանիշով պետք է տեղ զբաղեցնենք աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ապա անվտանգային համակարգն այն աստիճանի է քանդվել, որ բանակի մարտունակության բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ընդ որում, իշխանություններն այնպիսի արագությամբ են տարիների, անգամ տասնամյակների կառուցվածքը քանդում ու հողերը հանձնում, որ պետք է գոհ լինենք, որ դեռ պետություն ունենք։ Երևի «մխիթարվենք», որ դեռևս ավելի ծանր հանգրվանի չենք հասել։ Թերևս այս հարցում իշխանություններն իսկապես «թերացել» են։ Առայժմ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում