Կայացել է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնի գալահամերգը
Նախնական մասնագիտական երաժշտական կրթության որակի բարելավման, մրցակցային պայմաններում մշակութային կրթության առաջատարների բացահայտման և խրախուսման նպատակով արդեն 12-րդ տարին անընդմեջ անցկացվում է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալահամերգին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու համայնքի ավագանու անդամներ: Մրցույթն անցկացվում է երաժշտական մասնագիտական ուսուցման 10 անվանակարգերում՝ դաշնամուր, վոկալ, լարային, փողային, հարվածային և ժողովրդական գործիքներ, ինչպես նաև դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երգչախումբ և տեսական առարկաներ: Հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ու աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը մրցանակներ են հանձնել լավագույն տասնյակում ընդգրկված դպրոցներին:
Մրցույթ-փառատոնի արդյունքներով, համապատասխանաբար, առաջինից տասներորդ հորիզոնականն զբաղեցրել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ստեփան Ջրբաշյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ղազարոս Սարյանի, Արմեն Տիգրանյանի, Կոստանդին Սարաջյանի, Ավետ Տերտերյանի, Բարսեղ Կանաչյանի և Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցները:
«Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի գործիքային եռյակը և Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարման համար՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը:
Երևանի մշակութային կյանքի բազմազանության ապահովման, ինչպես նաև մայրաքաղաքում փառատոնային մշակույթի ավանդույթների ձևավորման և խթանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար փառատոնի հիմնադիր Կամո Մովսիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
«Մինչ այս երեկոն սկսելը՝ մտաբերում էի անցած երկար տարիները, այս փառատոնի անցած ճանապարհը: Տեսնում էի մարդկանց, որոնց հետ սկիզբն ենք դրել այս փառատոնի: Համարում եմ այս փառատոնը կայացած ոչ միայն կրթամշակութային՝ իր մանկավարժական բնույթով, այլև, ամենակարևորը, որ փառատոնը դարձել է Երևանի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:
Շնորհավորելով փառատոնի մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել մշակութային օջախների տաղանդաշատ սաներին:
«Մենք ունենք հրաշալի երեխաներ, տաղանդավոր երեխաներ, վստահ եմ, որ նրանցից շատերը հասնելու են միջազգային մակարդակով մեծ բարձունքների: Մենք լսեցինք հրաշալի երաժշտություն: Մի պահ մոռանում էիր, որ փոքրիկներ են ելույթ ունենում, ուղղակի տպավորություն էր, որ հասուն երաժիշտներ են և նվիրում են մեզ այս հրաշալի երաժշտությունը»,- նշել է քաղաքապետը:
Համերգի ընթացքում հնչել են փառատոնի մրցութային շրջափուլի լավագույն կատարումներն ու համարները:
![]()





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի