Ո՞ւմ են իշխանությունները պատրաստում ռադիոյի տնօրենի համար
Հուլիսի 29-ին կայանալու է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթի առաջին փուլը չկայացավ, քանի որ գործող վարչախումբը համապատասխան սրտի թեկնածու չուներ առաջադրած ռադիոյի տնօրենի համար, իսկ արդեն լիազորություններն ավարտած Գարեգին Խումարյանին ամեն գնով փորձում են հեռու պահել ռադիոյի ղեկավարումից։
Ի տարբերություն հանրային հեռուստաընկերության, որը Փաշինյանի օրոք ավելի շատ է դարձել իշխանությունների գրպանի լրատվամիջոցը, ռադիոյում անցած վեց տարին զգալի բարեփոխումներ են կատարվել, ծախսերն օպտիմալացվել են, իսկ ռադիոն հանրային է իրապես։
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հարցազրույցից հետո Գարեգին Խումարյանը հանդես եկավ քննադատական հոդվածով, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն մասնագիտական շրջանակներում։ Ռադիոյի աշխատակիցների ահռելի մասն էլ աջակցում են Խումարյանին, ցանկանում, որ նա լինի հանրային ռադիոյի տնօրենը։
Երկրորդ փուլի համար առաջադրված ութ թեկնածուներից մեկն էլ Խումարյանն է։ Թե ո՞վ կդառնա ռադիոյի տնօրեն, դեռ պարզ չէ, բնականաբար Հանրային հեռարձակողի խորհուրդն ամեն ինչ կանի, որ այդ պաշտոնին նշանակի Փաշինյանին հավատարիմ անձի։ Առնվազն երեք թեկնածուներ կարող են համապատասխանել Փաշինյանի պատկերացումներին։
Առաջադրվել է «Օրբելի» կենտրոնի (կառավարության «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներից է) խմբագիր Միքայել Յալանուզյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը, ԱՄՆ-ից էլ հատուկ այդ նպատակով Հայաստան է եկել հայտնի հաղորդավար Հակոբ Ռուբինյանը։ Ըստ ամենայնի, այս երեք թեկնածուներից մեկին էլ խորհուրդը «կընտրի» Հանրային ռադիոյի տնօրեն՝ հաշվի չառնելով հանրության շահերը։
Մանե Այվազյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...