Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից. Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշում է, թե գործող իշխանությունը 2021 թ. ընտրվել է քվեարկությանը մասնակիցների մոտ 30 տոկոսով։ Միակ պետությունն է աշխարհում, որտեղ կառավարող ուժին աջակցել է բնակչության 9 տոկոսը։

Գեներալ-մայորի կարծիքով, գործող իշխանություններն ընտրվելով չեն կատարել իրենց ծրագրի որևէ կետ։ «Խոստանում էին զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Լիովին հակառակն արեցին»,- հիշեցրել է Կարապետյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նաև կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող հայ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Կարապետյանը նշում է, թե ադրբեջանցիների վերադարձը, «Արևմտյան Ադրբեջանի» իրագործումն աղետ է դառնալու Հայաստանի համար։ «Ամեն ադրբեջանցու կողքին մեկ ոստիկան չեն կարող դնել։ Հայ ոստիկանները չեն կարող ապահովել նրանց անվտանգությունը, և նույնն էլ Ադրբեջանում չեն կարող ապահովել հայերի անվտանգությունը»,- նշել է գեներալ-մայորը, նկատել, թե հող տալով չի կարելի հույս ունենալ, որ խաղաղ կապրենք։ «Փաշինյանը հայ ժողովրդի դուխը գցել է ասֆալտի վրա և տրորել։ Եթե պատրաստ է կզած ապրել, թող ապրի։ Բայց մեր ժողովրդի մեծամասնությունը հաստատ դրան պատրաստ չէ։ Ալիևը չի կշտանալու և նոր պատերազմ է լինելու»,- նկատում է պաշտպանության նախկին նախարարը։

Անդրադառնալով սահմանագծման հարցերին, զինվորականների կողմից հող հանձնելու դրվագներին, Կարապետյանն ասել է, թե Փաշինյանը ոչնչի տակ չի ստորագրել, իսկ հող հանձնելու պատասխանատվությունը մնացել է զինվորականների վրա։ Մինչդեռ «Պատիվ ունեմ»-ը զինվորականի համար պետք է օդից խոսքեր չլինեն։

Արշակ Կարապետյանի խոսքով, Արցախի պատմությունը 90-ականներից կարելի է բաժանել երկու էտապի։ Առաջինը՝ պատերազմ և հաղթանակ, հիմա՝ պատերազմ և Արցախի կորուստ։ «Բայց սկսել է երրորդ փուլը, որի մասին պետք է խոսել որոշ ժամանակ անց։ Ի վերջո, մենք հաղթելու ենք, հասնելու ենք մեր ցանկացածին»,- նշել է նա։

Ըստ գեներալ-մայորի, «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալն» աշխատում է, անսպասելիորեն լավ աշխատանք են տարել, վկայություններ, փաստաթղթավորված գործողություններ, ուսումնասիրել են մեծ քանակությամբ նյութ։ Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև գործող վարչախմբին, նկատել, թե Հայաստանը, ցավոք, էլիտա չունի։ «Ունենք փողոցից եկած թափթփուկներ, որոնք ոչինչ չեն կարող ստեղծել։ Փաշինյանն ու իր թիմն ամբողջ թիմով պատասխան են տալու Արցախի կորստի համար։ Պատմության մեջ նրանց անունները գրված են սև տառերով»,- արձանագրել է Արշակ Կարապետյանը։