ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միանգամից հինգ անդամ մանդատը վայր դնելու դիմում է գրել։ Կուսակցությունից անունները չեն նշում, պնդում են, որ ավագանու անդամներն իրենք են որոշել մանդատները վայր դնել՝ Գյումրիի ավագանիում խմբակցության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով սկսված կուսակցական վերադասավորումներին ընդառաջ։
«Քաղպայմանագիրը» Գյումրիում ընդդիմություն է դարձել ութ ամիս առաջ՝ խզելով կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ։ Այժմ էլ որոշել է ամրացնել շարքերը, ավագանու խմբակցությունը՝ Գյումրիի իշխող խմբակցության դեմ նոր արշավ սկսելու համար։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, ավագանու սեփական խմբակցության նկատմամբ առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, կարծում են՝ որոշները գործարքների են գնացել «Բալասանյան դաշինքի» հետ։
Օրեր առաջ ՔՊ վարչությունում են քննարկել ավագանու հարցը, հանգել մի քանի անդամների մանդատաթափ անելու որոշմանը։ Այդուհանդերձ, Շիրակի մարզի ՔՊ-ականները վստահ չեն, որ շատ բան է փոխվելու։ Կամ պիտի արտահերթ ընտրություններ պարտադրեն, իսկ այդ դեպքում ՔՊ-ի հաղթանակն ամենևին էլ երաշխավորված չէ, կամ զբաղվեն սիրելի գործով՝ «անասնագողությամբ»։
Ըստ ամենայնի, որոշվել է ընտրել երկրորդ տարբերակը, գողանալ ավագանու անդամներ այլ խմբակցություններից, մեծամասնություն ձևավորել և վերցնել քաղաքապետի պաշտոնը։ Ըստ մեր աղբյուրի, սեպտեմբերին արդեն կզբաղվեն այդ գործով։
Էլիզա Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...