Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին
Քաղաքականություն

Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բեռլինում հեծանիվ քշելուց հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնել է մշուշոտ Ալբիոն, կոնկրետ՝ Լոնդոն: Ըստ պաշտոնական վարկածի, արձակուրդում գտնվող բազմաչարչարված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առժամանակ ընդհատել է վաստակած ամառային հանգիստն ու որոշել է մի քանի օր... անհանգստանալ: Այն է՝ աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթաժողովին: Հարկավ, ծանր «աշխատանք» է վարչապետ լինելը, հատկապես՝ Փաշինյանի պարագայում: Իրենց իսկ կողմից տարածված կարճ տեսանյութերից ու լուսանկարներից կարելի էր պատկերացում կազմել, թե, հիրավի, որքան ծանր, ինչպիսի տիտանական ջանքեր պահանջող գործ է վարչապետ լինելը, մանավանդ Լոնդոնի փողոցներում:

Չար լեզուները ասում ու նաև գրում են, թե Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մի մասը էլի Միացյալ Թագավորությունում է անցկացնելու, մասնավորապես Շոտլանդիայում: Իսկ մինչ այդ, ակնկալվում էր, որ Լոնդոնում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այո, Փաշինյանի սիրելի, «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը ևս Լոնդոն է մեկնել՝ արդեն հիշատակված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու պատրվակով: Հընթացս նկատենք, որ ցեղասպանական ոճրագործ Ալիևը և խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների միջոցով նռնակներ նետող Նիկոլ Փաշինյանը հենց այն լիդերներն են, առանց որոնց «Եվրոպական քաղաքական համայնքը» դժգույն ու դժբախտ տեսք կունենար: Ինչևէ:

Հիմնվելով պաշտոնական լրատվության վրա՝ կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Չեխիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի վարչապետների, Շվեյցարիայի, Լիտվայի, Կոսովոյի նախագահների, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի հետ: Եթե ավելի հակիրճ ներկայացնելու լինեինք, կնշեինք, որ Փաշինյանը Լոնդոնում աջուձախ ու անխնա հանդիպել է բոլորի հետ, ով թեկուզ մի քանի րոպեով հայտնվել է հասանելի տեսադաշտում: Բայց միայն Ալիևի հետ չի հանդիպել: Մեծ հաշվով, արձակուրդային պայմաններում «աշխատանքային այց» անելու թերևս միակ հիմնավոր պատճառը հենց այդ հանդիպումը պետք է որ լիներ: Սակայն այն պահին, երբ շատերը սպասում էին Ալիև-Փաշինյան հանդիպման մասին տեղեկությանը, նախ՝ շրջանառվեց ադրբեջանական կողմի մեղադրական հայտարարությունը, թե՝ «հայկական կողմը մերժել է երկխոսությունը», ապա Հայաստանի ԱԳՆ-ն էլ հակադարձեց, թե՝ «ադրբեջանական կողմն է մերժել հանդիպելու վերաբերյալ հայկական առաջարկը»:

Մեր խնդիրը չէ՝ պարզել, թե որն է ստում, կամ որն է ավելի շատ ստում: Պարզ է, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել, այլապես այդ հանդիպումը տեղի կունենար: Մյուս կողմից՝ երբ Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ, առավել ևս՝ եվրոպական որևէ մայրաքաղաքում կամ երկրում, ապա դրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Պրահան, Բրյուսելն ու մի քիչ էլ՝ Գրանադան դրա վկայությունն են: Գրանադան նշում ենք «մի քիչ», քանի որ Ալիևը, հիշում եք, այնտեղ չէր մեկնել, բայց Փաշինյանն առանց դրա էլ հերթական զիջողական ու պարտվողական, նվաստացուցիչ հայտարարություններն արեց: Մյուս կողմից՝ մանավանդ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց «ցավոտ զիջումների» մասին, որոնց պիտի գնա Հայաստանը, երևի պետք էր սպասել, որ Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կհայտարարի հերթական «ծանր որոշման» մասին, իր գործն արած վարպետի հպարտությամբ կմեկնի Շոտլանդիայով հիանալու և պարկապզուկի զգլխիչ ելևէջները վայելելու: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպումը ձախողվեց, ավելի ճիշտ՝ տեղի չունեցավ:

Ըստ որում, դրանից նույնպես չարժե շատ հեռուն գնացող մեկնաբանություններ կամ ենթադրություններ անել կամ «լավ բան» տեսնել դրա մեջ: Հայտնի է, որ Ալիևը պահանջում է «հեչ անել» Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանը համաձայն է նրա հետ, բայց փորձում է այնպես ցույց տալ իրեն որպես կուռք պաշտողներին, թե դա ոչ թե Ալիևի թելադրանքով է անում, այլ «ժողովրդական մասսաների պահանջով»: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի ակնարկած «ցավոտ զիջումները», որոնք ակնհայտորեն պարտադրվում են բացառապես ու միմիայն Հայաստանին, ինչպես էլ որ փաթեթավորվեն, նպատակը ակնհայտ է՝ Հայաստանի բացարձակ իզգոյացում, շարունակական զիջումներ և հավանական ավելի ծանր հետևանքներ:

Հետաքրքրական է և այն, որ Հայաստանի Տավուշի մարզի, մասնավորապես Նոյեմբերյանի տարածքի հայկական հողերը սահմանազատման անվան տակ այդպես «ջան-ջիգյար» տարբերակով թշնամուն նվիրելուց կամ միակողմանիորեն զիջելուց հետո, պարզվում է, Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ադրբեջանական կողմի հետ համաձայնության հանգել այդ սահմանազատիչ (ոչ բարով) հանձնաժողովի կանոնակարգերի վերաբերյալ: Այնպես որ, մեծ հաշվով կարևոր չէ՝ Նիկոլ Փաշինյանի այս «աշխատանքային այցը» Լոնդոն ինչ էր ըստ էության՝ աշխատա՞նք, թե՞ արձակուրդային վոյաժ (շրջագայություն): Կարևորն այն է, որ այն գործնականում Հայաստանի համար նոր կորուստների ու աղետների որոշակի նախերգանք չդառնա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում