Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Աշխարհ

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին:

Թուրքիան 1974 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցածն անվանում է «խաղաղապահ գործողություն» և նշում, որ օգտագործել է իր իրավունքը՝ որպես երաշխավոր պետություն՝ կիպրացի թուրքերին պաշտպանելու համար:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում չափազանց անպատասխանատու քայլեր են ձեռնարկվում, որոնք վտանգում են ողջ կղզու (Կիպրոսի) անվտանգությունը: Մենք կարծում ենք, որ անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Անկարայի և Աթենքի միջև երկխոսության խորացումն արդյունավետ կլինի Կիպրոսի հարցում:

«Կիպրոսի հույները կարծում են, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկհամայնք դաշնության շրջանակում։ Կիպրոսի թուրքերն էլ հանդես էին գալիս Կիպրոսի համադաշնության օգտին: Թուրքական համայնքի ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ չի ճանաչվել կիպրոսցի թուրքերի հավասար ինքնիշխանությունը և միջազգային կարգավիճակը»,- նշել է Էրդողանը։