Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան

Ադրբեջանը շարունակում է նոր առաջարկներով «հարստացնել» բանակցային գործընթացը՝ պատրվակ ստեղծելու ռազմական էսկալացիայի համար, նաև ծաղրելով Հայաստանի գործող իշխանություններին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։

Ըստ Հաջիևի, այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, և կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ը։ «Ես սա չէի անվանի խաղաղության ժամանակավոր համաձայնագիր։ Հարկ է հաշվի առնել, որ 2021 թվականին ադրբեջանական կողմը դարձավ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կհանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- ասլ է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Տևական ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ փաստում են, որ Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր մտադիր չէ կնքել Հայաստանի հետ։ Ավելին, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանը փորձելու է շրջանակային ինչ-որ համաձայնագիր կնքել, որը խախտելն այդ երկրի համար բարդություն չի կարող ներկայացնել։

Հաջիևը միաժամանակ պնդել է Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է վերացվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում»։

Ադրբեջանի նախագահի օգնականի մյուս հայտարարությունն իսկապես նվաստացուցիչ է Հայաստանի համար։ Ըստ Հաջիևի, Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու COP 29 գագաթնաժողովին։ Համաժողովի ղեկավարությունը նույնիսկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԳՆ, և այժմ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի։ Հայաստանից միայն արձագանքել են, թե հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն։

Չի բացառվում, որ հենց Բաքվում առաջարկեն այդ կիսա-պայմանագիրը կնքել, ինչն արդեն ծաղր է դառնալու։ Ստացվելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հրավիրեցին Բաքու, ստիպեցին թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սա, եթե ոչ կապիտուլյացիա և նվաստացման ակտ։ Կամ էլ, ինչն ավելի, հավանական է, Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում, ընթացքում էլ սադրում Հայաստանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն օրերս էր արձանագրել, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ «Առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրը օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք»,- զգուշացրել էր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։